Սյունիքը Թուրքիայի համար ունի ռազմավարական նշանակություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը հայտարարել է, որ կողմնակից է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն՝ նշելով, որ դա կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
Հարցին, թե Ալիևի այս հայտարարությունները արդյոք համաձայնեցված է Էրդողանի հետ հետ, թուրքագետև պատասխանել է․«Դժվար է ասել, թե արդյոք Ալիևը նման հայտարարություններ անելուց առաջ դա համաձայնեցրել է Անկարայի հետ, թե ոչ: Եթե ընդհանուր ենք գնահատում Ադրբեջանի քաղաքականությունը և Ալիևի ցնորքային ճառերը, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը գտնվում է Անկարայի ընդհանուր քաղաքականության հունի մեջ: Դա ինձ համար ակնհայտ է, բայց արդյոք կոնկրետ քայլերը համաձայնեցված են Թուրքիայի հետ, ես դա չեմ կարող ասել»։
Անդրադառնալով այն հարցին, թե Սյունիքը ինչ նշանակություն ունի Թուրքիայի համար և թուրքական կողմը ինչ կապ ունի Սյունիքյան դեպքերի հետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանել է․« Գիտեք ես էլի եմ ասել և պատերազմում կրած պարտությունից հետո ես անընդհատ շեշտել եմ, որ Սյունիքն այս նոր պայմաններում ստանում է առաջնային նշանակություն Թուրքիայի համար: Այդ նշանակությունը ոչ միայն կոնկրետ պանթուրքիստական գաղափարախոսության նպատակներից է բխում, այլ նաև ունի զուտ ռազմական, ես կասեի ռազմաստրատեգիական նշանակություն, որովհետև հնարավորություն է տալիս Թուրքիային շատ ավելի հեշտ Սյունիքի միջոցով կապվել Ադրբեջանի հետ և այդ ռազմական խնդիրները լուծել: Վերջիվերջո, ես կարծում եմ, որ Թուրքիայի կարևոր նպատակն է Նախիջևանում ունենալ մշտական գործող ռազմաբազա, հիմա էլ ակնհայտ այդ գործընթացը գնում է: Փաստորեն, Թուրքիան ուզում է Ադրբեջանն օգտագործել ոչ միայն պանթուրքիստական ծրագրերն իրականացնելու համար, այլ նաև օգտագործել Ադրբեջանն իր արդեն ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում ուժեղացնելու համար: Վերջին տարիներին մի նոր միտում է նկատվում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, որ նա ձգտում է իր ռազմաբազաներն ու զինվորականներին տեղակայել այնտեղ, որտեղ կարողանում է, որտեղ որ հնարավոր է՝ սկսած Լիբիայից, ավարտած Կատարով: Այնպես որ, ես կարծում եմ, որ բացի պանթուրքիստական, ծավալապաշտական նպատակներից, դա ունի նաև ռազմական ու ռազմավարական նշանակություն Թուրքիայի համար»։
Սոնա Գիշյան