ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքը Թուրքիայի համար ունի ռազմավարական նշանակություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իհլամ  Ալիևը հայտարարել է, որ կողմնակից է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն՝ նշելով, որ դա կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Հարցին, թե  Ալիևի այս հայտարարությունները արդյոք համաձայնեցված  է  Էրդողանի հետ հետ, թուրքագետև պատասխանել է․«Դժվար է ասել, թե արդյոք Ալիևը նման հայտարարություններ անելուց առաջ դա համաձայնեցրել է Անկարայի հետ, թե ոչ: Եթե ընդհանուր ենք գնահատում Ադրբեջանի քաղաքականությունը և Ալիևի ցնորքային ճառերը, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը գտնվում է Անկարայի ընդհանուր քաղաքականության հունի մեջ: Դա ինձ համար ակնհայտ է, բայց արդյոք կոնկրետ քայլերը համաձայնեցված են Թուրքիայի հետ, ես դա չեմ կարող ասել»։

Անդրադառնալով այն հարցին, թե Սյունիքը ինչ նշանակություն ունի Թուրքիայի համար  և թուրքական կողմը ինչ կապ ունի  Սյունիքյան դեպքերի հետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանել է․« Գիտեք ես էլի եմ ասել և պատերազմում  կրած պարտությունից հետո ես անընդհատ շեշտել եմ, որ Սյունիքն այս նոր պայմաններում ստանում է առաջնային նշանակություն Թուրքիայի համար: Այդ նշանակությունը ոչ միայն կոնկրետ պանթուրքիստական գաղափարախոսության նպատակներից է բխում, այլ  նաև ունի զուտ ռազմական, ես կասեի ռազմաստրատեգիական նշանակություն, որովհետև հնարավորություն է տալիս Թուրքիային շատ ավելի հեշտ Սյունիքի միջոցով կապվել Ադրբեջանի հետ և այդ ռազմական խնդիրները լուծել: Վերջիվերջո, ես կարծում եմ, որ Թուրքիայի կարևոր նպատակն է Նախիջևանում ունենալ մշտական գործող ռազմաբազա, հիմա էլ ակնհայտ այդ գործընթացը գնում է: Փաստորեն, Թուրքիան ուզում է Ադրբեջանն օգտագործել ոչ միայն պանթուրքիստական ծրագրերն իրականացնելու համար, այլ նաև օգտագործել Ադրբեջանն իր արդեն ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում ուժեղացնելու համար: Վերջին տարիներին մի նոր միտում է նկատվում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, որ նա ձգտում է իր ռազմաբազաներն ու զինվորականներին տեղակայել այնտեղ, որտեղ կարողանում է, որտեղ որ հնարավոր է՝ սկսած Լիբիայից, ավարտած Կատարով: Այնպես որ, ես կարծում եմ, որ բացի պանթուրքիստական, ծավալապաշտական նպատակներից, դա ունի նաև ռազմական ու ռազմավարական նշանակություն Թուրքիայի համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular