Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր կլինեն ապագա խորհրդարանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակիցները գրեթե հայտնի են։ ԿԸՀ-ն փաստաթղթեր են ներկայացրել աննախադեպ քանակի ուժեր՝ 4 դաշինք և 23 քաղաքական կուսակցություններ։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, սեփական օրակարգն է հետապնդում։ Մի մասը պարզապես ճանաչելիության խնդիր է լուծում՝ հրաշալի հասկանալով, որ շանսեր չունեն խորհրդարանում հայտնվելու։ Թափառաշրջիկների մի խումբ էլ փորձում է փող լվանալ արտահերթ ընտրությունների ընթացքում, կամ էլ, առիթից օգտվել և մի քանի կոպեկ վաստակել։ Առանձին խմբով ներկայացել են գործող իշխանության արբանյակները, որոնց նպատակը բացառապես ընդդիմության ձայները փոշիացնելն է։ Այս պայմաններում, երբ հանրության մի զգալի հատվածը բնավ մտադիր չէ քվե տալ Նիկոլ Փաշինյանի ձախողված իշխանությանը, այդ ուժերը պարզապես չնչին տոկոսներ են տանելու ընդդիմությունից։ Ազգային ժողովում հայտնվելու շանս քչերն ունեն, որոնց էլ հանրությունը ճանաչում է, գիտի նրանց հնարավորությունները։

Սոցհարցումների տոկոսները նշենք, որ անշնորհակալ գործ է, սակայն կարելի է կանխատեսել, թե որ ուժերը կկարողանան մանդատներ ստանալ։ Չնայած վերջին երեք տարում իր ահռելի վարկանիշի ոչնչացմանը սեփական ձեռքերով, ԱԺ-ում կտեսնենք Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Կուսակցության ընտրացուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատարը, նրան հաջորդում են ԱԺ նախագահ Արարատ Միզորյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կլինեն նաև Հայաստանի նախկին երեք նախագահների քաղաքական ուժերը։

Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին մասնակցում է ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների կազմած «Հայաստան» դաշինքով, ու պատկառելի ընտրացուցակ է ներկայացրել՝ 153 թեկնածու, որոնց մեծ մասին հանրությունը լավ ճանաչում է։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ չի մասնակցում, սակայն ՀՀԿ-ն դաշինք է կազմել Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։ «Պատիվ ունեմ» դաշինքը ևս այս ընտրություններում ֆավորիտներից մեկն է։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը, ճիշտ աշխատանքի և առաջին նախագահի հեղինակության շնորհիվ կարող է ներկայացված լինել խորհրդարանում։ Աժ-ում կարող ենք տեսնել նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» և Էդմոնի Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին։ Ի տարբերություն նորահայտ ուժերի՝ խորհրդարանում արդեն իսկ ներկայացված այս կուսակցությունները լուրջ շանսեր ունեն։ Մյուս բոլոր կուսակցությունների և դաշինքների ապագան մշուշոտ է, թեպետ ստեղծված իրավիճակը կարող է անակնկալներ մատուցել։ Ամեն բան պարզ կլինի արդեն հունիսի 21-ին՝ քվեարկության հաջորդ օրը։

Հայկ Ստեփանյան

ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ
Ամենադիտված