ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր կլինեն ապագա խորհրդարանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակիցները գրեթե հայտնի են։ ԿԸՀ-ն փաստաթղթեր են ներկայացրել աննախադեպ քանակի ուժեր՝ 4 դաշինք և 23 քաղաքական կուսակցություններ։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, սեփական օրակարգն է հետապնդում։ Մի մասը պարզապես ճանաչելիության խնդիր է լուծում՝ հրաշալի հասկանալով, որ շանսեր չունեն խորհրդարանում հայտնվելու։ Թափառաշրջիկների մի խումբ էլ փորձում է փող լվանալ արտահերթ ընտրությունների ընթացքում, կամ էլ, առիթից օգտվել և մի քանի կոպեկ վաստակել։ Առանձին խմբով ներկայացել են գործող իշխանության արբանյակները, որոնց նպատակը բացառապես ընդդիմության ձայները փոշիացնելն է։ Այս պայմաններում, երբ հանրության մի զգալի հատվածը բնավ մտադիր չէ քվե տալ Նիկոլ Փաշինյանի ձախողված իշխանությանը, այդ ուժերը պարզապես չնչին տոկոսներ են տանելու ընդդիմությունից։ Ազգային ժողովում հայտնվելու շանս քչերն ունեն, որոնց էլ հանրությունը ճանաչում է, գիտի նրանց հնարավորությունները։

Սոցհարցումների տոկոսները նշենք, որ անշնորհակալ գործ է, սակայն կարելի է կանխատեսել, թե որ ուժերը կկարողանան մանդատներ ստանալ։ Չնայած վերջին երեք տարում իր ահռելի վարկանիշի ոչնչացմանը սեփական ձեռքերով, ԱԺ-ում կտեսնենք Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Կուսակցության ընտրացուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատարը, նրան հաջորդում են ԱԺ նախագահ Արարատ Միզորյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կլինեն նաև Հայաստանի նախկին երեք նախագահների քաղաքական ուժերը։

Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին մասնակցում է ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների կազմած «Հայաստան» դաշինքով, ու պատկառելի ընտրացուցակ է ներկայացրել՝ 153 թեկնածու, որոնց մեծ մասին հանրությունը լավ ճանաչում է։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ չի մասնակցում, սակայն ՀՀԿ-ն դաշինք է կազմել Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։ «Պատիվ ունեմ» դաշինքը ևս այս ընտրություններում ֆավորիտներից մեկն է։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը, ճիշտ աշխատանքի և առաջին նախագահի հեղինակության շնորհիվ կարող է ներկայացված լինել խորհրդարանում։ Աժ-ում կարող ենք տեսնել նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» և Էդմոնի Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին։ Ի տարբերություն նորահայտ ուժերի՝ խորհրդարանում արդեն իսկ ներկայացված այս կուսակցությունները լուրջ շանսեր ունեն։ Մյուս բոլոր կուսակցությունների և դաշինքների ապագան մշուշոտ է, թեպետ ստեղծված իրավիճակը կարող է անակնկալներ մատուցել։ Ամեն բան պարզ կլինի արդեն հունիսի 21-ին՝ քվեարկության հաջորդ օրը։

Հայկ Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular