Եթե ավտոմեքենան վաճառվում է ձեռքբերումից 6 ամիս հետո, ապա հարկային պարտավորություն չի առաջանում․ օրենքն ընդունվել է
ԻՐԱՎՈՒՆՔՀունիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Ըստ փոփոխությունների՝ վերանայվել է հարկային բեռը և սահմանվել է, որ եկամտային հարկը վճարվում է ավտոմեքենայի վաճառքի գնի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 100 դրամ։ Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ եթե ավտոմեքենան վաճառվում է ձեռքբերումից 6 ամիս հետո, ապա հարկային պարտավորություն չի առաջանում։
Հիմնավորման բաժնում նշված է, որ գործող օրենսդրությամբ ավտոմեքենաների ու անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար սահմանված են եկամտային հարկով հարկման կարգավորումներ, որոնք խնդրահարույց են այն առումով, որ ենթադրում են շատ բարձր հարկային բեռ: