ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ավտոմեքենան վաճառ­վում է ձեռքբերումից 6 ամիս հետո, ապա հարկային պարտավո­րու­թյուն չի առաջանում․ օրենքն ընդունվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Հունիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Ըստ փոփոխությունների՝ վերանայվել է հարկային բեռը և սահմանվել է, որ եկամտային հարկը վճար­վում է ավտո­­մե­քե­նայի վաճառքի գնի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 100 դրամ։ Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ եթե ավտոմեքենան վաճառ­վում է ձեռքբերումից 6 ամիս հետո, ապա հարկային պարտավո­րու­թյուն չի առաջանում։

Հիմնավորման բաժնում նշված է, որ գործող օրենսդրությամբ ավտոմեքենաների ու անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղ­­վող ֆիզիկական անձանց համար սահմանված են եկամտային հարկով հարկման կար­­գավորումներ, որոնք խնդրահարույց են այն առումով, որ ենթադրում են շատ բարձր հար­կային բեռ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular