Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ Հոգևոր ելույթներ ունե­ցող և զուգահեռ եկեղեցականների դեմ մոլի պայքարող Փաշինյանն իրեն շրջապատել է մի շարք աղանդավորներով․ «Ռեմա» աղանդը ևս ներգրավված է նրա նյութերի տարածման գործում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

««Սաղմոսերգու» ԺՊ Փաշինյանը վերջին օրերին կտրուկ փոխել է իր հռետորաբանությունը՝ վարդապետից վերածվելով կրոնական ագրեսիվ քարոզչի: Այս էլ որերորդ անգամ է նա պետական ռեսուրսների անխնա օգտագործմամբ՝ քարո­զարշավը համալրում է «հոգևոր» քարոզչությամբ: Փաշինյանին հիմա էլ խան­գարում է եկեղեցին, նա լուրջ մեղադրանքներ էր հնչեցնում եկեղեցու հասցեին, կարծես թե, երկրի ղեկավարը այլ մարդ է, իսկ ինքն էլ բողոքում էր եկեղեցուց՝ աոանց որևէ փաստերի եկեղեցուն տեղավորելով «էլիտաների» շարքերում:

Իսկ որ ավելի զավեշտալի էր, շահույթ չհետապնդող կա­ռույցին՝ եկեղեցուն, մե­ղադրում կոռուպցիայի մեջ: Զարմանալի է, բայց վարչապետի պաշտոնա­կատարն անգամ փոքր պատկերացում չունի, թե ինչ է «կոռուպցիան» և որտեղ կարելի է կիրառել այդ հասկացությունը:

Իրեն բարոյապես անթերի ներկայացնող Փաշինյան Նիկոլը, ով ՔՊ֊ից և նրա արբանյակներից բացի, բոլորին համարում է ծախ­վածներ ու թալանչիներ, հավանաբար մոռանում է, որ երեք տարի անհոգ փարթիներով էր զբաղված, մինչև որ Հայաս­տանի գլխին բերեց իրական աղետ ու ողբերգություն, որի հետևանքների պատճառով դեռ անհայտ է մեր վաղվա օրը, իսկ հիմա վերջինս արդեն քրիստո­նեական արժեքներ է քարոզում: Այսպես, Փաշինյանի հոգևոր պոռթկումներն իս­կական խրախճանք են դարձել աղան­դավորների համար: Դեռ մի կողմ ենք թողնում այն, որ աղանդների հետևորդ­ները իրար հերթ չտալով, տարածում և հիանում են «նոր մարգարեով» ու «Աստ­ծուց ուղարկված գուրուով», այս մրցա­վազքին մասնակցում է անգամ «Ռեմա» ավետարանական եկեղեցու քարոզիչ Սամվել Հովսեփյանը, ով անխնա տարա­ծում է հայ եկեղեցու դեմ երկրի ղեկավարի ան­պարկեշտ կոչերը:

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ իշ­խող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակ­ցության 15-րդ համարի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, նույնպես «Ռեմա» ավետարանական եկեղեցու քարոզիչ է: Այո, խոսքը ՀՀ առողջապա­հության նախարար Անա­հիտ Ավանեսյանի ամուս­նու մասին է: Երևի սույն աղանդը նաև իր հավաքների ժամանակ խնդրում է իր հետևորդներէն Փաշինյանին ձեռքներից բաց չթողել, որովհետև եկել է «մարգարեն», ով իրենց կարող է առաջնորդել աղանդավորների ավետյաց երկիր:

Հավելենք նաև, որ հոգևոր ելույթներ ունե­ցող և զուգահեռ եկեղեցականների դեմ մոլի պայքարող Նիկոլ Փաշինյանն իրեն ամբողջովին շրջապատել է մի շարք աղանդավորներով: Այդ շարքում է ոչ մի­այն ՔՊ նախընտրական ցուցակի 15-րդ համարը, այլ նաև ՀՀ էկոնոմիկայի նա­խարարի տեղակալ Աննա Հակոբյանը, որի ամուսինը՝ Հակոբ Թումասյանը, Հոլանդիայում աղանդավորական հովիվ է: Իսկ թե ինչու են նրանք Հոլանդիայից տեղափոխվել Հայաստան, բավական ուշագրավ շշուկներ են պտտվում, ինչին մենք դեռ կանդրադառնանք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»
Ամենադիտված