ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ Հոգևոր ելույթներ ունե­ցող և զուգահեռ եկեղեցականների դեմ մոլի պայքարող Փաշինյանն իրեն շրջապատել է մի շարք աղանդավորներով․ «Ռեմա» աղանդը ևս ներգրավված է նրա նյութերի տարածման գործում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

««Սաղմոսերգու» ԺՊ Փաշինյանը վերջին օրերին կտրուկ փոխել է իր հռետորաբանությունը՝ վարդապետից վերածվելով կրոնական ագրեսիվ քարոզչի: Այս էլ որերորդ անգամ է նա պետական ռեսուրսների անխնա օգտագործմամբ՝ քարո­զարշավը համալրում է «հոգևոր» քարոզչությամբ: Փաշինյանին հիմա էլ խան­գարում է եկեղեցին, նա լուրջ մեղադրանքներ էր հնչեցնում եկեղեցու հասցեին, կարծես թե, երկրի ղեկավարը այլ մարդ է, իսկ ինքն էլ բողոքում էր եկեղեցուց՝ աոանց որևէ փաստերի եկեղեցուն տեղավորելով «էլիտաների» շարքերում:

Իսկ որ ավելի զավեշտալի էր, շահույթ չհետապնդող կա­ռույցին՝ եկեղեցուն, մե­ղադրում կոռուպցիայի մեջ: Զարմանալի է, բայց վարչապետի պաշտոնա­կատարն անգամ փոքր պատկերացում չունի, թե ինչ է «կոռուպցիան» և որտեղ կարելի է կիրառել այդ հասկացությունը:

Իրեն բարոյապես անթերի ներկայացնող Փաշինյան Նիկոլը, ով ՔՊ֊ից և նրա արբանյակներից բացի, բոլորին համարում է ծախ­վածներ ու թալանչիներ, հավանաբար մոռանում է, որ երեք տարի անհոգ փարթիներով էր զբաղված, մինչև որ Հայաս­տանի գլխին բերեց իրական աղետ ու ողբերգություն, որի հետևանքների պատճառով դեռ անհայտ է մեր վաղվա օրը, իսկ հիմա վերջինս արդեն քրիստո­նեական արժեքներ է քարոզում: Այսպես, Փաշինյանի հոգևոր պոռթկումներն իս­կական խրախճանք են դարձել աղան­դավորների համար: Դեռ մի կողմ ենք թողնում այն, որ աղանդների հետևորդ­ները իրար հերթ չտալով, տարածում և հիանում են «նոր մարգարեով» ու «Աստ­ծուց ուղարկված գուրուով», այս մրցա­վազքին մասնակցում է անգամ «Ռեմա» ավետարանական եկեղեցու քարոզիչ Սամվել Հովսեփյանը, ով անխնա տարա­ծում է հայ եկեղեցու դեմ երկրի ղեկավարի ան­պարկեշտ կոչերը:

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ իշ­խող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակ­ցության 15-րդ համարի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, նույնպես «Ռեմա» ավետարանական եկեղեցու քարոզիչ է: Այո, խոսքը ՀՀ առողջապա­հության նախարար Անա­հիտ Ավանեսյանի ամուս­նու մասին է: Երևի սույն աղանդը նաև իր հավաքների ժամանակ խնդրում է իր հետևորդներէն Փաշինյանին ձեռքներից բաց չթողել, որովհետև եկել է «մարգարեն», ով իրենց կարող է առաջնորդել աղանդավորների ավետյաց երկիր:

Հավելենք նաև, որ հոգևոր ելույթներ ունե­ցող և զուգահեռ եկեղեցականների դեմ մոլի պայքարող Նիկոլ Փաշինյանն իրեն ամբողջովին շրջապատել է մի շարք աղանդավորներով: Այդ շարքում է ոչ մի­այն ՔՊ նախընտրական ցուցակի 15-րդ համարը, այլ նաև ՀՀ էկոնոմիկայի նա­խարարի տեղակալ Աննա Հակոբյանը, որի ամուսինը՝ Հակոբ Թումասյանը, Հոլանդիայում աղանդավորական հովիվ է: Իսկ թե ինչու են նրանք Հոլանդիայից տեղափոխվել Հայաստան, բավական ուշագրավ շշուկներ են պտտվում, ինչին մենք դեռ կանդրադառնանք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular