Պատմության այս օրը (հունիսի 21)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Յոգայի միջազգային օր, Սկեյտբորդինգի միջազգային օր, Դանիա և Գրենլանդիա՝ Ազգային օր, Կանադա՝ Աբորիգենների ազգային օր, Չինաստան՝ Վիշապային նավակների օր, Ֆրանսիա՝ Երաժշտության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1918 - Անդրանիկը, Արաքս գետի կամուրջը պահպանող թուրքական ջոկատին ջախջախելով, անցել է իրանական սահմանը և մտել Ջուլֆա։
1919 - տեղի է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության կայացած առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվել են խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի:
1925 - տեղի է ունեցել Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։
1933 - վախճանվել է բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը:
1942 - վախճանվել է բանաստեղծ Թաթուլ Հուրյանը:
1988 - ԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը:
1992 – զոհվել է մասնագիտությամբ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։
- ստեղծվել են Հայաստանի ոստիկանության զորքերը
1994 – սկսել է եթեր հեռարձակվել Շանթ հեռուստատեսությունը։
2000 - վախճանվել է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննիսյանը:
2001 - Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի աշխարհագրական ընկերության շենքից գողացել են Հովհաննես Այվազովսկու «Արևի խավարումը» կտավը:
2003 - նորընտիր խորհրդարանի ամենամեծ ՀՀԿ խմբակցության ղեկավար է դարձել Գալուստ Սահակյանը:
2009 - Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիման վրա, դատարանի դահլիճից ազատ են արձակվել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ մեղադրվող ընդդիմադիր 4 գործիչներ:
2011 - Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը վերընտրվել է ռեկտորի պաշտոնում:
2014 - «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները դատարան հայց են ներկայացրել՝ վիճարկելով շենքի տեղափոխման հարցը։
2016 - Տավուշի մարզի գյուղերի բնակիչները շուրջ մեկ ժամ փակ են պահել Նոյեմբերյան - Երևան մայրուղին՝ բողոքելով համայնքների միավորմանը դեմ:
2018 - «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ» համարվող երեք տասնյակ անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու ժամանակ զենք և թմրամիջոցներ առգրավելուց հետո ոստիկանությունը ձերբակալել են «Ալո» մականունով Ալեքսանդր Մակարյանին և «Մասիվցի Անդիկ» մականունով Անդրանիկ Հարությունյանին:
2019 - Թեղուտի և Շնողի բնակիչները փակել են Թեղուտ տանող ճանապարհը պահանջելով, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1582 - մեծանուն ճապոնացի զորահրամանատար Օդա Նաբունագան իրականացրել է սեպպուկու (խարակիրի)՝ գերի չնկնելու համար:
1633 – Գալիլեո Գալիլեյը դատապարտվել է ինկվիզիցիայի կողմից։
1640 – ծնվել է գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը։
1749 - Կանադայում հիմնադրվել է Գալիֆակս քաղաքը (այն ժամանակ՝ Չեբուկտո):
1788 – սկսվել է ռուս-շվեդական պատերազմը։
1840 – ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Իլյա Ճավճավաձեի հետ միասին վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներ համարվող Ակակի Ծերեթելին։
1868 – Մյունխենի թատրոնում կայացել է Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերներ» օպերայի պրեմիերան։
1874 - վախաճանվել է շվեդ ֆիզիկոս, աստղագետ, սպեկտրոսկոպիայի հիմնադիր, արեգակի վրա թթվածին հայտնաբերող Անդերս Յոնաս Անգստրեմը:
1893 - Չիկագոյում սկսել է գործել առաջին «Սատանայի անիվ» կարուսելը:
1915 - Կունցեվո ամառանաոցում Կազեմիր Մալևիչը ստեղծել է իր հանրահայտ «Սև քառակուսի» կտավը, որը ներկայումս հանդիսանում է համաշխարհային ավանգարդիստական շարժման «սրբապատկերը»:
1905 – ծնվել է Ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, և քննադատ Ժան Պոլ Սարտրը։
1920 – տեղի է ունեցել համր կինոյի ժամանակաշրջանի աստղեր Դուգլաս Ֆերբենքսի և Մերի Փիքֆորդի հարսանիքը։
1941 - գերմանական զորքերը ստացել են «Բարբարոսա» հարձակման պլանը իրականացնելու պայմանական ազդանշան՝ ԽՍՀՄ-ի տարածքում սկսել են գործել դիվերսիոն խմբերը, իսկ գերմանական նավատորմը սկսել է Ֆիննական ծոցի ականապատման աշխատանքները:
1948 - ԳՖՀ-ում շրջանառության մեջ է դրվել նոր արժույթ՝ գերմանական մարկը:
1962 - ծնվել է խորհրդային երաժիշտ, երգիչ «Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը:
2004 - Շամիլ Բասաևի ղեկավարությամբ չեչեն գրոհայինները զինված հարձակում են գործել Ինգուշեթիայի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը