ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Յոգայի միջազգային օր, Սկեյտբորդինգի միջազգային օր, Դանիա և Գրենլանդիա՝ Ազգային օր, Կանադա՝ Աբորիգենների ազգային օր, Չինաստան՝ Վիշապային նավակների օր, Ֆրանսիա՝ Երաժշտության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1918 - Անդրանիկը, Արաքս գետի կամուրջը պահպանող թուրքական ջոկատին ջախջախելով, անցել է իրանական սահմանը և մտել Ջուլֆա։

1919 - տեղի է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության  կայացած առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվել են խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի:

1925 - տեղի է ունեցել Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։

1933 - վախճանվել է բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը:

1942 - վախճանվել է բանաստեղծ Թաթուլ Հուրյանը:

1988 - ԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը:

1992 – զոհվել է մասնագիտությամբ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

- ստեղծվել են Հայաստանի ոստիկանության զորքերը

1994 – սկսել է եթեր հեռարձակվել Շանթ հեռուստատեսությունը։

2000 - վախճանվել է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննիսյանը:

2001 - Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի աշխարհագրական ընկերության շենքից գողացել են Հովհաննես Այվազովսկու «Արևի խավարումը» կտավը:

2003 - նորընտիր խորհրդարանի ամենամեծ ՀՀԿ  խմբակցության ղեկավար է դարձել Գալուստ Սահակյանը: 

2009 - Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիման վրա, դատարանի դահլիճից ազատ են արձակվել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ մեղադրվող ընդդիմադիր 4 գործիչներ:

2011 - Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը վերընտրվել է ռեկտորի պաշտոնում:

2014 - «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները դատարան հայց են ներկայացրել՝ վիճարկելով շենքի տեղափոխման հարցը։

2016 - Տավուշի մարզի գյուղերի բնակիչները շուրջ մեկ ժամ փակ են պահել Նոյեմբերյան - Երևան մայրուղին՝ բողոքելով համայնքների միավորմանը դեմ:

2018 - «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ» համարվող երեք տասնյակ անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու ժամանակ զենք և թմրամիջոցներ առգրավելուց հետո ոստիկանությունը ձերբակալել են «Ալո» մականունով Ալեքսանդր Մակարյանին և «Մասիվցի Անդիկ» մականունով Անդրանիկ Հարությունյանին:

2019 - Թեղուտի և Շնողի բնակիչները փակել են Թեղուտ տանող ճանապարհը պահանջելով, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1582 - մեծանուն ճապոնացի զորահրամանատար Օդա Նաբունագան իրականացրել է սեպպուկու (խարակիրի)՝ գերի չնկնելու համար: 

1633 – Գալիլեո Գալիլեյը դատապարտվել է ինկվիզիցիայի կողմից։

1640 – ծնվել է գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը։

1749 - Կանադայում հիմնադրվել է Գալիֆակս քաղաքը (այն ժամանակ՝ Չեբուկտո):

1788 – սկսվել է ռուս-շվեդական պատերազմը։

1840 – ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Իլյա Ճավճավաձեի հետ միասին վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներ համարվող Ակակի Ծերեթելին։

1868 – Մյունխենի թատրոնում կայացել է Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերներ» օպերայի պրեմիերան։

1874 - վախաճանվել է շվեդ ֆիզիկոս, աստղագետ, սպեկտրոսկոպիայի հիմնադիր, արեգակի վրա թթվածին հայտնաբերող Անդերս Յոնաս Անգստրեմը:

1893 - Չիկագոյում սկսել է գործել առաջին «Սատանայի անիվ» կարուսելը:

1915 - Կունցեվո ամառանաոցում Կազեմիր Մալևիչը ստեղծել է իր հանրահայտ «Սև քառակուսի» կտավը, որը ներկայումս հանդիսանում է համաշխարհային ավանգարդիստական շարժման «սրբապատկերը»:

1905 – ծնվել է Ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, և քննադատ Ժան Պոլ Սարտրը։

1920 – տեղի է ունեցել համր կինոյի ժամանակաշրջանի աստղեր Դուգլաս Ֆերբենքսի և Մերի Փիքֆորդի հարսանիքը։

1941 - գերմանական զորքերը ստացել են «Բարբարոսա» հարձակման պլանը իրականացնելու պայմանական ազդանշան՝ ԽՍՀՄ-ի տարածքում սկսել են գործել դիվերսիոն խմբերը, իսկ գերմանական նավատորմը սկսել է Ֆիննական ծոցի ականապատման աշխատանքները:

1948 - ԳՖՀ-ում շրջանառության մեջ է դրվել նոր արժույթ՝ գերմանական մարկը:

1962 - ծնվել է խորհրդային երաժիշտ, երգիչ «Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը:

2004 - Շամիլ Բասաևի ղեկավարությամբ չեչեն գրոհայինները զինված հարձակում են գործել Ինգուշեթիայի վրա:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular