6-րդ վարչությունը Գյումրիում հետաքրքրված է մարմնավաճառներով
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈստիկանության 6-րդ վարչությունը Գյումրիում հետաքրքրված է մարմնավաճառներով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Գյումրիում գտնվող «Աստրալ» հյուրանոցը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Օրերս ոստիկանություն են տարվել հյուրանոցի աշխատակցուհիները: Նախնական տեղեկություններով՝ նրանք մեղադրվում են պոռնկությանը նպաստելու մեջ: Պարզվել է, որ հյուրանոցի սենյակները տրամադրվել են մարմնավաճառներին, որոնք ամիսներ շարունակ բնակվելով այնտեղ՝ սեռական ծառայություն են մատուցել հյուրանոցի հաճախորդներին:
Ադմինիստրատորները հյուրանոց այցելած յուրաքանչյուր հաճախորդին սեռական ծառայություններ մատուցելու դիմաց պահանջել եւ ստացել են 2.000-ից 5.000 դրամ գումար եւ հյուրանոցի առանձնասենյակները մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տրամադրելով նպաստել են վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն: Ոստիկանությունից տեղեկացանք, որ Երեւանից Գյումրի ժամանած 6-րդ վարչութան աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարում նաեւ այլ հյուրանոցներում: