ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6-րդ վարչությունը Գյումրիում հետաքրքրված է մարմնավաճառներով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ոստիկանության 6-րդ վարչությունը Գյումրիում հետաքրքրված է մարմնավաճառներով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Գյումրիում գտնվող «Աստրալ» հյուրանոցը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Օրերս ոստիկանություն են տարվել հյուրանոցի աշխատակցուհիները: Նախնական տեղեկություններով՝ նրանք մեղադրվում են պոռնկությանը նպաստելու մեջ:   Պարզվել է, որ հյուրանոցի սենյակները տրամադրվել են մարմնավաճառներին, որոնք ամիսներ շարունակ բնակվելով այնտեղ՝ սեռական ծառայություն են մատուցել հյուրանոցի հաճախորդներին: 

Ադմինիստրատորները հյուրանոց այցելած յուրաքանչյուր հաճախորդին սեռական ծառայություններ մատուցելու դիմաց պահանջել եւ ստացել են 2.000-ից 5.000 դրամ գումար եւ հյուրանոցի առանձնասենյակները մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տրամադրելով նպաստել են վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն: Ոստիկանությունից   տեղեկացանք, որ Երեւանից Գյումրի ժամանած 6-րդ վարչութան աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարում նաեւ այլ հյուրանոցներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular