Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յոթ նոր գեներալներ․ Փաշինյանը կոչումները շնորհում է՝ ըստ իրեն տված երդումների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետությունը նոր գեներալներ ունի։ Սահմանադրության օրվա կապակցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ գեներալ-մայորի կոչումներ են ստացել վարչապետի դասընկեր, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Փաշինյանի թիկնազորի պետ, ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը, ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։

ԱԱԾ-ն այս ողջ ընթացքում զբաղված էր գործող իշխանության քաղաքական հակառակորդների հետապնդումներով, իսկ Ռազմական ոստիկանությունը հետապնդում էր Փաշինյանի ընդդիմախոսներին բանակում, նաև ուժով ապահովում զինծառայողների քվեարկությունը՝ հօգուտ Փաշինյանի։ Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության առաջին դասի խորհրդականներ Գևորգ Բաղդասարյանին՝ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքը կրծքով պաշտպանողին, Արմեն Աֆանդյանին և Սրբուհի Գալյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: Դասային այդ աստիճանը հավասար է գեներալ-մայորի կոչմանը։ Ինչպես նկատեցիք, Զինված ուժերի որևէ ներկայացուցիչ այս ցանկում չկար։

Փաշինյանի հրաժարականի պահանջից հետո, ըստ ամենայնի, նա խիստ նեղացած է զինվորականներից, իսկ կոչումներ շնորհում է բացառապես իրեն տված հավատարմության երդումների դիմաց։ Կոչումների նման շռայլումը, հատկապես իրենց ոլորտներում ձախողումներ գրանցած պաշտոնյաներին, հերթական անգամ անարգում է Հայաստանի պետական ատրիբուտները։ Սոցիալական ցանցերը երեկվանից բուռն քննարկում էին այս հրամանագրերը, նույնիսկ Փաշինյանին աջակցող իրավապաշտպաններն էին տարակուսանք հայտնում։

«Ուղղակի արդեն առնվազն անհասկանալի է, եթե ոչ ծիծաղելի, թե լավ, այդպես էլ չգիտակցվեց, թե ինչ շարունակություն և ազդեցություն են ունենում գեներալական կոչումների շռայլումը, առանց այդ բնագավառներում համակարգային փոփոխություններ կատարելու»,- գրել էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ պնդելով, որ որոշ ժամանակ անց կստանաք ժողովրդավարական փոփոխությունների հերթական ընդդիմադիր գեներալները․ «Որովհետև հենց այդ նորաթուխ գեներալները դեմ են հանդես գալու իրենց համակարգերում արմատական ու բովանդակային փոփոխություններին։ Կամ էլ պետք է ենթադրենք, որ իրավապահ համակարգում այդ արմատական ու բովանդակային փոփոխությունները չեն իրականացվելո՞ւ»։ Ընդհանրապես, գեներալի կոչումների շնորհումները յուրատեսակ ինդուլգենցիա են արդեն դարձել, որ Նիկոլ Փաշինյանը շնորհում է իր մերձավորներին՝ բացառապես իր անձին նվիրված ծառայության համար։

Կարեն Ոսկանյան

Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)
Ամենադիտված