Ազատվեք գլխացավից` առանց դեղերի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՏանջող գլխացավից հնարավոր է ազատվել 5 րոպեում ՝ առանց տհաճ դեղահաբեր կուլ տալու: Այս մեթոդը գիտականորեն ուսումնասիրված է և շատ արագ ու հեշտ վերացնում է տանջող գլխացավը:
Հարկավոր է ընդամենը կետային մերսում անել:
Ընդունեք հարմար դիրք և թուլացրեք մարմինը: Մարմնի նշված կետերը շրջանակաձև շարժումներով թեթև մերսեք՝ մինչև մեկ րոպե: Գլխացավը սովորաբար անցնում է հենց մերսման ընթացքում կամ մերսումից 5-10 րոպե անց:
Ին-տան
«Երրորդ աչքի» կամ Ին-տան կոչվող կետը հոնքերից դեպի ճակատն ընկած հատվածում է: Այս կետը թեթև մերսելով՝ անցնում է նաև աչքերի հոգնածությունը:
Ցուան-չժու
Երկու սիմետրիկ կետերը հոնքերի սկզբնամասում են: Դրանց մերսումը կարող է հանել նաև քթի փակվածությունը:
Ցզյույ-լյաո
Այտոսկրի ներսի հատվածում, քթի երկու կողքերին ընկած փոսիկները մերսելով՝ կանցկացնեք ոչ միայն գլխացավը, այլև ատամնացավը:
Տյան-չժու
Գլխի հետնամասում, ականջների ծայրի և ողնաշարի սկզբի հատվածում ընկած այս երկու կետերը մերսելով՝ կազատվեք գլխացավից և ականջացավից:
Թոյ-վէյ
Այս կետերը քունքից 2- 3 սմ այն կողմ են, որտեղից սկսում են աճել մազերը: Շոշափելով գտեք փոքրիկ փոսիկներն ու շրջանակաձև շարժումների միջոցով ազատվեք քունքերի հատվածում եղած ցավից:
Խէ-գու
Այս կետը բթի և ցուցամատի արանքում է՝ դրսի կողմից : Մերսելով այն՝ կթեթևանա նաև մեջքի ցավը, կանցնի վզի մկանների լարվածությունը: