ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատվեք գլխացավից` առանց դեղերի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տանջող գլխացավից հնարավոր է ազատվել 5 րոպեում ՝ առանց տհաճ դեղահաբեր կուլ տալու: Այս մեթոդը գիտականորեն ուսումնասիրված է և շատ արագ ու հեշտ վերացնում է տանջող գլխացավը:

Հարկավոր է ընդամենը կետային մերսում անել:

Ընդունեք հարմար դիրք և թուլացրեք մարմինը: Մարմնի նշված կետերը շրջանակաձև շարժումներով թեթև մերսեք՝ մինչև մեկ րոպե: Գլխացավը սովորաբար անցնում է հենց մերսման ընթացքում կամ մերսումից  5-10 րոպե անց: 

 Ին-տան 

«Երրորդ աչքի» կամ Ին-տան կոչվող կետը հոնքերից դեպի ճակատն  ընկած հատվածում է: Այս կետը թեթև մերսելով՝ անցնում  է նաև աչքերի հոգնածությունը:

 
  Ցուան-չժու  

Երկու սիմետրիկ կետերը հոնքերի սկզբնամասում են: Դրանց մերսումը կարող է հանել նաև քթի փակվածությունը:

  Ցզյույ-լյաո   

Այտոսկրի ներսի հատվածում, քթի երկու կողքերին ընկած   փոսիկները մերսելով՝  կանցկացնեք  ոչ միայն գլխացավը, այլև ատամնացավը:

  Տյան-չժու   

Գլխի հետնամասում, ականջների ծայրի և   ողնաշարի սկզբի հատվածում ընկած այս երկու կետերը մերսելով՝  կազատվեք գլխացավից և ականջացավից:

Թոյ-վէյ   

Այս կետերը քունքից 2- 3 սմ այն կողմ են, որտեղից սկսում են աճել մազերը: Շոշափելով գտեք փոքրիկ փոսիկներն ու շրջանակաձև շարժումների միջոցով ազատվեք քունքերի հատվածում եղած ցավից:


  Խէ-գու   

Այս կետը բթի և ցուցամատի արանքում է՝  դրսի կողմից : Մերսելով այն՝   կթեթևանա նաև մեջքի ցավը, կանցնի վզի մկանների լարվածությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular