Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է շտապում Փաշինյանը․ քաղաքական հետապնդումների ևս մեկ պատճառ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատարանը երկու ամսով կալանավորել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանն անհապաղ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել իր կուսակցին։ Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերի հետապնդումները, ապօրինի կալանավորումները չեն դադարում, տպավորություն է, թե Փաշինյանը որոշել է ամեն գնով Սյունիքն ազատել ընդդիմադիր, հատկապես «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ համայնքապետերից։ Իսկ նրանց փոխարեն իշխանությունն իր կողմնակիցներին է նշանակում։ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել ոմն Արարատ Թումանյան, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստ է, սոցցանցային ակտիվությունը դա է վկայում։

Ընդդիմադիր համայնքապետերը միաբերան կրկնում են՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչ-որ դավադիր ծրագիր ունի Սյունիքի դեմ, իսկ այդ ծրագիրը հնարավոր է իրականացնել միայն տեղերում դիմադրությունը կոտրելու միջոցով։ Գործող իշխանությունը որդեգրել է «սուր և զգայուն» հարցերն արագ լուծելու նման տարբերակ, իսկ ավելորդ դիմադրություն նրան պետք չէ։ Ընդդիմադիրներից ազատվելու, նրանց կալանավորելու կամ հետապնդելու, փոխարենը տեղում իր կողմնակիցներին նշանակելու քայլեր ձեռնարկելով՝ Նիկոլ Փաշինյանն իրեն ապահովագրում է նաև ՏԻՄ առաջիկա ընտրություններում։

Հատկապես խոշոր քաղաքային բնակավայրերում առաջիկա ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, և իշխանությունը պահպանելու համար Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է վերահսկողություն սահմանել ՏԻՄ-երի նկատմամբ։ Այսօր կալանավորում են Սյունիքի որևէ ընդդիմադիր համայնքապետի, վաղը այդ ալիքը կհասնի Տավուշ և Լոռի, Շիրակ և Կոտայք։ Արմատական ընդդիմադիր ուժերը իրար հետ գզվռտվելու փոխարեն պարտավոր են օր առաջ համախմբվել և միասնական թեկնածուներով կամ ցուցակներով մասնակցել ընտրություններին, այլապես Փաշինյանին կհաջողվի իրականացնել իր բոլոր դավադիր ծրագրերը։

Սամվել Ղևոնդյան

«Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
Ամենադիտված