ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է շտապում Փաշինյանը․ քաղաքական հետապնդումների ևս մեկ պատճառ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատարանը երկու ամսով կալանավորել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանն անհապաղ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել իր կուսակցին։ Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերի հետապնդումները, ապօրինի կալանավորումները չեն դադարում, տպավորություն է, թե Փաշինյանը որոշել է ամեն գնով Սյունիքն ազատել ընդդիմադիր, հատկապես «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ համայնքապետերից։ Իսկ նրանց փոխարեն իշխանությունն իր կողմնակիցներին է նշանակում։ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել ոմն Արարատ Թումանյան, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստ է, սոցցանցային ակտիվությունը դա է վկայում։

Ընդդիմադիր համայնքապետերը միաբերան կրկնում են՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչ-որ դավադիր ծրագիր ունի Սյունիքի դեմ, իսկ այդ ծրագիրը հնարավոր է իրականացնել միայն տեղերում դիմադրությունը կոտրելու միջոցով։ Գործող իշխանությունը որդեգրել է «սուր և զգայուն» հարցերն արագ լուծելու նման տարբերակ, իսկ ավելորդ դիմադրություն նրան պետք չէ։ Ընդդիմադիրներից ազատվելու, նրանց կալանավորելու կամ հետապնդելու, փոխարենը տեղում իր կողմնակիցներին նշանակելու քայլեր ձեռնարկելով՝ Նիկոլ Փաշինյանն իրեն ապահովագրում է նաև ՏԻՄ առաջիկա ընտրություններում։

Հատկապես խոշոր քաղաքային բնակավայրերում առաջիկա ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, և իշխանությունը պահպանելու համար Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է վերահսկողություն սահմանել ՏԻՄ-երի նկատմամբ։ Այսօր կալանավորում են Սյունիքի որևէ ընդդիմադիր համայնքապետի, վաղը այդ ալիքը կհասնի Տավուշ և Լոռի, Շիրակ և Կոտայք։ Արմատական ընդդիմադիր ուժերը իրար հետ գզվռտվելու փոխարեն պարտավոր են օր առաջ համախմբվել և միասնական թեկնածուներով կամ ցուցակներով մասնակցել ընտրություններին, այլապես Փաշինյանին կհաջողվի իրականացնել իր բոլոր դավադիր ծրագրերը։

Սամվել Ղևոնդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular