ՊԵԿ-ը հատարարություն է տարածել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչությունում որպես փորձնակ ներգրավվելու համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց՝ երկուսից երեք ամիս տևողությամբ:
Դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո մասնակիցները գործնական կարողություններ ձեռք բերելու համար կանցնեն փորձաշրջան ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության տարբեր բաժիններում:
Փորձաշրջանի ավարտից հետո փորձնակները կարող են մասնակցել համապատասխան թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթներին:
Մրցույթները հայտարարվելու են ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ տարբեր մարզերի համապատասխան բաժիններում թափուր պաշտոնները համալրելու համար:
Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշմամբ սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են իրենց կենսագրական տվյալները (կից ձևաչափով), անձնագրի և դիպլոմ(ներ)ի պատճեները ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին մինչև 2021թ-ի օգոստոսի 15-ը (փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով):
Փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում դիմողները կանցնեն հարցազրույց, որի արդյունքում ընտրված դիմորդները կներառվեն դասընթացի մասնակիցների ցանկում:
Դասընթացի մեկնարկի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Տեղեկությունների համար զանգահարել 060 544 988 հեռախոսահամարով: