ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ը հատարարություն է տարածել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչությունում որպես փորձնակ ներգրավվելու համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց՝ երկուսից երեք ամիս տևողությամբ:

Դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո մասնակիցները գործնական կարողություններ ձեռք բերելու համար կանցնեն փորձաշրջան ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության տարբեր բաժիններում:

Փորձաշրջանի ավարտից հետո փորձնակները կարող են մասնակցել համապատասխան թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթներին:

Մրցույթները հայտարարվելու են ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ տարբեր մարզերի համապատասխան բաժիններում թափուր պաշտոնները համալրելու համար:

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ  որոշմամբ  սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են իրենց կենսագրական տվյալները (կից ձևաչափով), անձնագրի և դիպլոմ(ներ)ի պատճեները ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին մինչև 2021թ-ի օգոստոսի 15-ը (փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով):

Փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում դիմողները կանցնեն հարցազրույց, որի արդյունքում ընտրված դիմորդները կներառվեն դասընթացի մասնակիցների ցանկում:

Դասընթացի մեկնարկի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Տեղեկությունների  համար զանգահարել 060 544 988 հեռախոսահամարով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular