Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասունացնել մի վիճակ, երբ նման փաստաթղթի ստորագրումը ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն. Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այն, ինչ կատարվում է այսօր սահմաններում, մի մեծ պատկերի մի փոքր հատված է։ Երասխի դեպքերից հետո մենք ոնց որ մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ։ Սա տրամաբանական շարունակությունն է այն ամեն ինչի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում»,- այս մասին մի քանի հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունենք և ցանկություն չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգն առաջ է տանելու՝ նման կարգի դրսևորումներով։ Ուղղակի չեմ զարմանում։ Կզարմանայի, եթե այդ ամենը չլիներ։

Ադրբեջանի նպատակն ի սկզբանե եղել է Ղարաբաղի ամբողջությամբ զավթումը։ Ռուսական կողմի միջամտության պատճառով այդ ծրագիրը մնաց կիսատ։ Հիմա փորձելու են տարբեր ճնշումներով հասնել իրենց նպատակին։ Նույնիսկ ես կառաջարկեի մեկ այլ անկյան տակ այս ամեն ինչը դիտել։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի մի զանգված սարսափած է նոր պատերազմի վտանգով։

Եվ կարծում եմ՝ այս հանգամանքը էական նշանակություն ունեցավ նաև ընտրությունների արդյունքների վրա։ Ոնց որ մենք ընդունել ենք մեր պարտությունը և չենք ակնկալում և չենք ուզում որևէ քայլ անի այս իշխանությունը, հանկարծ նոր կոնֆլիկտ չհրահրվի։ Պարտվողական հոգեբանություն է այսօր տիրում, ցավոք, մեր ժողովրդի մի մասի մոտ։ Եվ կարող է լինել ուղղակի հետևյալը՝ նման կարգի պրովակացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, որ ևս նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը։

Այսինքն՝ հասունացնել մի վիճակ, երբ նման փաստաթղթի ստորագրումը ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն։ Մենք արդեն մեկ անգամ տեսել ենք, երբ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի առաջարկը մերժվեց, և հիշում եք, թե ինչպիսին էր բացատրությունը վարչապետի կողմից, որ ինձ կհամարեին դավաճան։ Քիչ ժամանակ անց՝ նոյեմբերի 9-ին այդ դավաճանը փոխվեց փրկիչով։

Ստորագրելով այդ կապիտուլյացիայի հայտարարությունը՝ ներկայացվեց որպես փրկություն։ Ուրեմն պետք էր հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, Շուշիի, Հադրութի կորուստ և դու հնարավոր դավաճանից դարձվում ես շատ կոնկրետ փրկիչ։ Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է։ Իմ տպավարությունն է, որ այսօր, հիմա նման մի պրոցեսի մեջ ենք»,- ասել է նա։

Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչէ հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և մառախուղ 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներումԳելի գլխին Ավետարան. «Փաստ»ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»Փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել ենԻշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ»Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը. դատարանի որոշումը չի կայացվում. «Ժողովուրդ» 2020 թ.-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերի ուսումնական հաստատություններում. «Փաստ»Ում ասես՝ կարող են դեկան ու ամբիոնի վարիչ դարձնել․ «Հրապարակ» Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են. Փաշինյանը հիմնավորման է սպասում. «Ժողովուրդ» Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են․ «Հրապարակ» 877 հազար դոլար` «Երեւան կլասիկ ֆեստ»-ին. կանաչապատման վրա ավելի քիչ գումար է ծախսվել, քան փառատոնի. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալ. ի՞նչ որոշումներ է նրա վերաբերյալ կայացրել Ազգային հպարտության տրիբունալը. «Փաստ»«Եվրաքվեին» թույլատրել են ստորագրություններ հավաքել հանգստյան օրերին․«Հրապարակ» Պետական պարտքի հաշվին թոշակ են տալիս. Փաշինյանը խաբել է․ Մաս 223. «Ժողովուրդ» Նույնիսկ մեկ շաբաթ անց առկա չէ Կարեն Հակոբյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը. «Փաստ»Սամվել Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել․ «Հրապարակ» Արմեն Խաչատրյանի որդին անգամ կայքում է արտոնյալ. «Ժողովուրդ» Ո՞վ է ՔՊ կուսակցության hայտնի «խմբակի» հաջորդ թիրախը. «Փաստ»Մասուդ Փեզեշքիանն այցելել է Թեհրանում «Հեզբոլլահի» գրասենյակԷրդողանը ՄԱԿ-ից Իսրայելի դեմ ուժային միջոցներ ձեռնարկելու թույլտվություն է ակնկալումԻսրայելական բանակը սկսել է ցամաքային ներխուժումը Լիբանան. ԱՄՆ պետդեպԿոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան տուժածներԿուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ կորցրել է 18 900 զինծառայող․ ՌԴ ՊՆՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Մասիս բլուրՀայաստան են ժամանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներըԽոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 7 հոգու տեղափոխել են հիվանդանոցՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է ԵրևանՍԴ-ն որոշել է՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի. սահմանադրագետԱրագածոտնի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ տուծածների թվում կան երեխաներԻրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիայինԱվինյանը և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրԱրմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի քարտուղարի գլխավորությամբ անցկացված նիստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա իրականացման հնարավորություններըԵղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ«Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ պատրաստ է դիմակայել Իսրայելին ու հաղթելՀրդեհ` ԱրմավիրումՄայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունըԿառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամՄԱԿ հատուկ զեկուցողը միջազգային հանրությանը հորդորել է լսելի դարձնել ԼՂ-ից տեղահանված անձանց ձայնըՊուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրելՄեր իշխանությունն ամեն կերպ խուսափում է սահմանադրական հանրաքվեի անցկացումից, քանի որ վստահ չեն, որ ժողովուրդն «այո» կասի. Գոհար Մելոյան
Ամենադիտված