«Հայաստան» դաշինքի ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։