Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթար Զաքարյանն և Արթուր Սարգսյանը արդեն պատգամավոր են և պետք է անհապաղ ազատ արձակվեն. փաստաբանը դիմել է դատախազին․ news.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեղրիի եւ Սիսիանի համայնքապետեր Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն այն պարզ պատճառով, որ իրենք արդեն ԱԺ պատգամավոր են, ԿԸՀ-ն նրանց տվել է պատգամավորի վկայական: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր, դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Այդ վկայականները եւ դրանց պատճենը ես երեկ ուղարկել եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ակնկալելով, որ վերջինս ունենալով սահմանադրական պարտականություն հետեւելու քրեական գործերի նախաքննության օրինականությանը, այդ օրինականության հսկման պարտականությունից ելնելով կվերականգնի սահմանադրական օրինականությունը՝ վերացնելով կալանքի որոշումը, որովհետեւ թե Մխիթար Զաքարյանի, թե Արթուր Սարգսյանի մասով չկա ԱԺ-ի համաձայնությունը: Հետեւաբար, նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն»,-ասաց Վարդեւանյանը:

Նա նշեց, որ արդեն երեկ իր դիմումը մուտքագրվել է դատախազություն. «Դա անհապաղ քննության ենթակա հարց է: Այսինքն այստեղ կոնկրետ ժամկետների տրամաբանությամբ պետք չի նայել: Մենք ունենք ակնհայտ Սահմանադրության համապատասխանության հետ խնդիր ունեցող քննություն, մենք ունենք դատախազություն, որի պարտականությունն է հետեւել քրգործերով նախաքննության օրինականությանը: Իրենք արդեն գիտեն, որ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանն ունեն ԱԺ պատգամավորի կարգավիճակ, եւ պարտավոր են դրան արձագանքել անհապաղ: Կալանքը պետք է վերացվի»:

Վարդեւանյանը հիշեցրեց, որ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը հունիսի 29-ին դատական նիստերից մեկի ընթացքում, ըստ էության, համաձայնեց նրա հետ, որ պատգամավորին ազատությունից զրկելու համաձայնություն ԱԺ-ի ընթացակարգով պետք է իրականացվի. «Հետեւաբար պետք է պատգամավորի անձնական անձեռնմխելիության խախտումը անհապաղ վերացվի: Այդպիսի լիազորություն եւ պարտականություն ունի դատախազությունը»:

Դիտարկմանը, թե ինչպես կգնահատի, եթե դատախազությունը այլեր չձեռնարկի եւ այդ երկու պատգամավորների կալանքը մնա ուժի մեջ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ասաց. «Դա շատ լուրջ խնդիրներ առաջացնող է: Նման վարքագծով միմիայն վնաս է պատճառվելու դատախազության հեղինակությանը: Եկեք նաեւ չբացառենք, որ դատախազությունն իսկապես իր սահմանադրական պարտականությունը կկատարի: Եթե դատախազությունը չի կատարի իր պարտականությունը, հետագա գործողությունների մասին եւս կտեղեկացնենք:

Օգոստոսի 2-ին ԱԺ առաջին նիստն է, որտեղ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը պետք է իրենց ներկայացուցչական մանդատից ու կարգավիճակից բխող պարտականություններ կատարեն»,-ասաց Վարդեւանյանը:

Նա նկատեց, ո մի բան է ԿԸՀ-ի կողմից համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման, լրիվ այլ իրավական ռեժիմ է, երբ թեկնածուն դառնում է պատգամավոր: «Պատգամավոր դառնալու դեպքում գործում է արդեն Սահմանադրության 96-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավորումները եւ անձնական անձեռնմխելիության երաշխիքները, որը նախընտրական շրջանում առկա չէ»,-ասաց նա:

Բացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և մառախուղ 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներումԳելի գլխին Ավետարան. «Փաստ»ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»Փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել ենԻշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ»Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը. դատարանի որոշումը չի կայացվում. «Ժողովուրդ» 2020 թ.-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերի ուսումնական հաստատություններում. «Փաստ»Ում ասես՝ կարող են դեկան ու ամբիոնի վարիչ դարձնել․ «Հրապարակ» Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են. Փաշինյանը հիմնավորման է սպասում. «Ժողովուրդ» Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են․ «Հրապարակ» 877 հազար դոլար` «Երեւան կլասիկ ֆեստ»-ին. կանաչապատման վրա ավելի քիչ գումար է ծախսվել, քան փառատոնի. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալ. ի՞նչ որոշումներ է նրա վերաբերյալ կայացրել Ազգային հպարտության տրիբունալը. «Փաստ»«Եվրաքվեին» թույլատրել են ստորագրություններ հավաքել հանգստյան օրերին․«Հրապարակ» Պետական պարտքի հաշվին թոշակ են տալիս. Փաշինյանը խաբել է․ Մաս 223. «Ժողովուրդ» Նույնիսկ մեկ շաբաթ անց առկա չէ Կարեն Հակոբյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը. «Փաստ»Սամվել Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել․ «Հրապարակ» Արմեն Խաչատրյանի որդին անգամ կայքում է արտոնյալ. «Ժողովուրդ» Ո՞վ է ՔՊ կուսակցության hայտնի «խմբակի» հաջորդ թիրախը. «Փաստ»Մասուդ Փեզեշքիանն այցելել է Թեհրանում «Հեզբոլլահի» գրասենյակԷրդողանը ՄԱԿ-ից Իսրայելի դեմ ուժային միջոցներ ձեռնարկելու թույլտվություն է ակնկալումԻսրայելական բանակը սկսել է ցամաքային ներխուժումը Լիբանան. ԱՄՆ պետդեպԿոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան տուժածներԿուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ կորցրել է 18 900 զինծառայող․ ՌԴ ՊՆՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Մասիս բլուրՀայաստան են ժամանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներըԽոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 7 հոգու տեղափոխել են հիվանդանոցՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է ԵրևանՍԴ-ն որոշել է՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի. սահմանադրագետԱրագածոտնի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ տուծածների թվում կան երեխաներԻրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիայինԱվինյանը և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրԱրմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի քարտուղարի գլխավորությամբ անցկացված նիստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա իրականացման հնարավորություններըԵղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ«Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ պատրաստ է դիմակայել Իսրայելին ու հաղթելՀրդեհ` ԱրմավիրումՄայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունըԿառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամՄԱԿ հատուկ զեկուցողը միջազգային հանրությանը հորդորել է լսելի դարձնել ԼՂ-ից տեղահանված անձանց ձայնըՊուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրելՄեր իշխանությունն ամեն կերպ խուսափում է սահմանադրական հանրաքվեի անցկացումից, քանի որ վստահ չեն, որ ժողովուրդն «այո» կասի. Գոհար Մելոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ծխախոտի տուփից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ
Ամենադիտված