Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունն այդպես էլ չսովորեց կառավարել պետական բյուջեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը մինչ օրս ապացուցել է, որ չի կարողանում կառավարել պետական բյուջեն։ Նրանք, պարտքով փող են վերցնում՝ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, գումարները բերում քնեցնում են գանձապետական հաշիվներին կամ էլ սովորույթի համաձայն այն պահում են բանկերում և դրանից տոկոսային եկամուտներ ստանում։ Իրականում այս երկրորդ տարբերակը այդքան էլ վատ չէ, բայց դա լավագույն տարբերակը չի պետական ֆինանսական միջոցները իրականացնելու համար։ Իրականում նրանք այդ պարտքերը վերցրել են նպատակային և դրանք ներգրավվել են բյուջեով նախատեսված ծրագրերը իրականացնելու համար։ Սակայն եթե ծրագրերը չեն իրականացվում, անիմաստ է դառնում նման պարտքեր վերցնելը։

Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի կառավարությունը բյուջետային ծախսերը ժամանակին կատարելու խնդիր ունի։ Հատկապես այսօրվա հետպատերազմական և ճգնաժամային Հայաստանում այդ գումարները ծախսելու շատ տեղեր կան, սակայն ինչպես տեսնում ենք կառավարությունը չի կարողանում ճիշտ կազմակերպել աշխատանքները։ Ծախսերը կատարելու ու դրա հաշվին ներքին տնտեսության շրջանառություններն ավելացնելու փոխարեն, գումարները դուրս են մնում շրջանառություններից։ Առաջին կիսամյակում բյուջետային ծախսերը թերակատարվել են 13,4 տոկոսով։ Սա դեռ լավ է, եթե ասենք, որ կապիտալ ծախսերի թերակատարումը հասնում է 36 տոկոսի։ Տարվա առաջին կեսին ոչ ֆինանսական ակտիվների գծով կառավարությունը կարողացել է իրականացնել ընդամենը 77,7 մլրդ դրամի ծախս։ Այնինչ՝ նախատեսել էր 120,8 միլիարդի ծախս։ Այսինքն՝ 43,1 միլիարդի ծախս չի կատարվել։ Շատերը, հատկապես կառավարության ներկայացուցիչները սա որակում են որպես տնտեսում, բայց իրականում սա ոչ թե տնտեսում է, այլ թերակատարում։ Կապիտալ ծախսերի թերակատարումը մի շարք ոլորտում նախատեսված աշխատանքների ցածր կատարողականի հետևանք է։

«Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 77,7 մլրդ դրամ՝ ապահովելով կիսամյակային ծրագրի համեմատաբար ցածր՝ 64,3 տոկոս կատարողական: Վերջինս հիմնականում պայմանավորված է տրանսպորտի, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության, պաշտպանության ու ջրամատակարարման ոլորտներում իրականացվող ծրագրերի կատարողականով»,- արձանագրել է Ֆինանսների նախարարությունը։

Նախորդ տարվա համեմատ կապիտալ ծախսերն այս տարի, իհարկե, ավելացել են։ Աճը տեղի է ունեցել հիմնականում պաշտպանության ոլորտում, բայց ոչ պաշտպանական համակարգերի ամրապնդման ուղղությամբ՝ «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 66,8 տոկոսով կամ 31,1 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման ծախսերի աճով»: Եթե չլիներ ՊՆ շենքային պայմանների բարելավման ծախսերի ավելացումը, դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակ պիտի ունենայինք կապիտալ ծախսերի կատարման առումով։ Չնայած իրենց կարևորությանը՝ այդ ծախսերն անընդհատ հետ են մնում։ Կառավարությանն այդպես էլ չի հաջողվում խուսափել կապիտալ ծախսերի թերակատարումից, նույնիսկ գնումները համատարած մեկ անձից կատարելու պարագայում։ Մրցույթները, որպես այդպիսին, շատ հաճախ ուղղակի փոխարինվում են մեկ անձից կատարվող գնումներով։ Այնտեղ են հասել, որ նույնիսկ միլիարդավոր դրամների հասնող կապիտալ ծախսերը կարող են իրականացնել մեկ անձից կատարվող գնումների միջոցով։ Սակայն անգամ այսպիսի պայմաններում ունենում ենք կապիտալ ծախսերի կատարման խայտառակ պատկեր։ Տարվա առաջին կեսին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 866 մլրդ դրամի բյուջետային ծախս՝ նախատեսված 1 տրիլիոնի դիմաց։ Բյուջեի ծախսերը պակաս են կատարվել 134 միլիարդով։ Չնայած եկամուտների խնդիր չի եղել։

Կառավարությունը տարվա սկզբին բավական մեծ գումարի եվրոպարտատոմսեր թողարկեց՝ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար։ Այն ավելին էր, քան բյուջեի պահանջարկը։ Ներգրավված գումարի մի մասը՝ շուրջ 137 մլրդ դրամ, դրվել է կայունացման դեպոզիտային հաշվին։ Բյուջեի եկամուտները ևս այս տարի նախատեսվածի համեմատ ավելի են եղել։ Ճշգրտված պլանը 7,2 տոկոսով նույնիսկ գերակատարվել է՝ կարևոր չէ, թե ինչի հաշվին։ Բայց հավելյալ գումարները, որոնք հանվել են տնտեսությունից կամ ներգրավվել են դրսից՝ պարտքերի տեսքով, ուղղվել են ոչ թե պաշտպանության ու անվտանգության, տնտեսական ու սոցիալական ոլորտներ, որտեղ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, այլ քնել են բանկային հաշիվներին։ Ճիշտ է, դրանք եկամուտ են ապահովել բյուջեի համար, սակայն այդ եկամուտները ոչինչ են նրա դիմաց, ինչ կարող էինք ստանալ, եթե դրանք ծառայեին նպատակային ծրագրերի իրականացմանը։

«Հաշվետու ժամանակահատվածում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների օգտագործումից ստացվել է 13,1 մլրդ դրամ՝ 116 տոկոսով գերազանցելով առաջին կիսամյակի ծրագիրը (7 մլրդ դրամով) և 56,8 տոկոսով (4.7 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ծրագրված ցուցանիշի գերազանցումը պայմանավորված է 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեի մուտքերի գերակատարմամբ և ելքերի կիսամյակային ծրագրային ցուցանիշի համեմատաբար ցածր կատարողականով, որի պայմաններում առաջացել են լրացուցիչ ժամանակավոր ազատ դրամական միջոցներ, որոնք ներդրվել են՝ ապահովելով լրացուցիչ տոկոսային եկամուտներ: Տոկոսագումարների գերակատարմանը նպաստել է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավանդի ներդրման տոկոսադրույքի 0,97 տոկոսային կետով աճը: Վերոհիշյալ հանգամանքներով, 2021 թվականի առաջին կիսամյակում տեղաբաշխված եվրապարտատոմսերով, որոնցից ստացված միջոցները նույնպես ավանդադրվել են, ինչպես նաև գանձապետական միասնական հաշվի միջին օրական մնացորդը ցածր մակարդակում պահելու մոտեցմամբ է պայմանավորված նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զուտ տոկոսագումարների 4,7 մլրդ դրամով ավել ստացումը»,- բյուջեի կատարման առաջին կիսամյակի հաշվետվության մեջ արձանագրել է Ֆինանսների նախարարությունը։

Կրկին նույն խնդիրը, որին բախվում ենք ամեն տարի։ Ամեն տարի կառավարությունում բարձրացվում է բյուջեի ծախսերի և հատկապես՝ կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը։ Բայց այդպես էլ չեն կարողանում խելքի մոտ որևէ լուծում գտնել։ Արդյունքում՝ տուժում ենք բոլորս։ Մի կողմից՝ կան գումարներ, որոնք քնած են գանձապետական կամ բանկային հաշիվներին, մյուս կողմից՝ բազմաթիվ ծրագրեր հետաձգվում են՝ աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման պատճառով։ Փաստորեն կառավարությունն այդպես էլ չսովորեց արդյունավետ կառավարել պետական բյուջեն։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. Աշոտյան
Ամենադիտված