Իշխանություններն ամբողջությամբ արգելափակել են Հայաստանը, թեեւ խոսում են ապաշրջափակման մասին. Արծվիկ Մինասյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻշխանություններն իրենց գործողություններով ամբողջությամբ արգելափակել են Հայաստանը, թեեւ խոսում են ապաշրջափակման մասին: Այս մասին օգոստոսի 11-ին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Մեզ համար առաջին խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է: Եթե իշխանությունների գործողությունները վտանգ են ներկայացնում երկրի համար, ապա մենք կպայքարենք իշխանությունների դեմ, որոնց մոտեցումները սահմանափակվում են միայն ընդդիմությանը մեղադրելով: Խոսքը հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է: Բայց ի՞նչ գնով: Տալ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհնե՞րը: Ո՞ւմ համար են այդ խաղաղասեր մոտեցումները, երբ թշնամին ուզում է մեզ ոչնչացնել: Քարվաճառից Ստեփանակերտ տանող ճանապարհը կապ չէ՞: Ինչու՞ է այն փակ: Ինչո՞ւ Թուրքիան եւ Ադրբեջանը նախկինում չէին ուզում ապաշրջափակել հաղորդակցությունները, իսկ հիմա հանկարծ ուզեցին»,- նշեց նա: