ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանություններն ամբողջությամբ արգելափակել են Հայաստանը, թեեւ խոսում են ապաշրջափակման մասին. Արծվիկ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանություններն իրենց գործողություններով ամբողջությամբ արգելափակել են Հայաստանը, թեեւ խոսում են ապաշրջափակման մասին: Այս մասին օգոստոսի 11-ին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Մեզ համար առաջին խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է: Եթե իշխանությունների գործողությունները վտանգ են ներկայացնում երկրի համար, ապա մենք կպայքարենք իշխանությունների դեմ, որոնց մոտեցումները սահմանափակվում են միայն ընդդիմությանը մեղադրելով: Խոսքը հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է: Բայց ի՞նչ գնով: Տալ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհնե՞րը: Ո՞ւմ համար են այդ խաղաղասեր մոտեցումները, երբ թշնամին ուզում է մեզ ոչնչացնել: Քարվաճառից Ստեփանակերտ տանող ճանապարհը կապ չէ՞: Ինչու՞ է այն փակ: Ինչո՞ւ Թուրքիան եւ Ադրբեջանը նախկինում չէին ուզում ապաշրջափակել հաղորդակցությունները, իսկ հիմա հանկարծ ուզեցին»,- նշեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular