Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանական կողմին հաջողվում է իր «խաղի» մեջ ներքաշել հայկական ԶԼՄ–ներին». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում առանց խնդիրն ուսումնասիրելու սոցիալական ցանցերում և հայկական օնլայն լրատվական հարթակներում, բուռն քննարկումներ են ընթանում Հայաստանի կամ այլ երկրներում բնակվող հայազգի ներկայացուցիչների մասին ադրբեջանական Haqqin.az–ի կողմից տարածվող այս կամ այն ստահոդ լուրերը: Եվ շատ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ հայկական լրատվամիջոցները սեփական օրակարգը թելադրելու փոխարեն ստանձնել են Ադրբեջանից թելադրվող օրակարգը սպասարկելու ու տիրաժավորելու գործը: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին նշեց, որ Ադրբեջանն այժմ բավականին խորամանկ քայլ է իրականացնում` փորձելով ստեղծել հայ–ադրբեջանական խաղաղաշինական պլատֆորմ: 
«Երբ 2012–13 թթ.–ի ընթացքում, նման ծրագրեր փորձում էին իրականացնել միջնորդ երկրները կամ միջազգային կազմակերպությունները, դրանք Ադրբեջանի մեղքով տապալվում էին: Բայց հիմա նույն Ադրբեջանն է փորձում նման ծրագիր իրականացնել, որպեսզի նաև կարողանա վերահսկել ողջ լրատվական դաշտը»,– ասում է Ս. Մարտիրոսյանը:
Փաստորեն, ադրբեջանական կողմն իր «նախագիծը» կյանքի կոչելու համար փորձում է շատ հայերի ներգրավել: Եվ ում հետ ստացվում է կապի մեջ մտնել, նրանց խաբելով ներգրավում է իրենց գործողությունների մեջ: Մեդիափորձագետի դիտարկումները ցույց են տալիս, որ հիմա արդեն ադրբեջանական հատուկ ծառայությունները փոխել են խաղի կանոնները: Եվ եթե մինչև վերջերս միայն սահմանափակվում էին հայերից հարցազրույցներ վերցնելով և դրանք առանց խեղաթյուրելու հրապարակելով, ապա հիմա ադրբեջանական մամուլին հարցազրույց տալով հայերը կարող են հայտնվել ադրբեջանական կողմի լարած թակարդում: 
«Սա խնդիր է և կարծում եմ հայկական կողմը պետք է դադարեցնի շփումը ադրբեջանական մամուլի հետ, իսկ հայկական լրատվամիջոցների խնդիրն այն է, որ ուղղակիորեն չվերարտադրեն ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունները»,– ասում է Ս. Մարտիրոսյանը: 
Մեդիափորձագետն ընդգծում է նաև, որ հայկական ողջ հանրությունը պետք է իմանա, որ haqqin.az–ը վաղուց դադարել է լրատվամիջոց լինելուց: Այն միայն քարոզչական նպատակ է հետապնդում, որտեղ փաստեր ասվածը գոյություն չունեն: Այս տեսանկյունից հասկանալի չէ, թե ինչո՞վ է պայմանավորված այդ չեղած փաստերի տիրաժավորման «ձգտումը» հայկական սոցիալական ցանցերի ներկայացուցիչների և լրատվամիջոցների կողմից: 
«Այն, ինչ այսօր անում են հայկական շատ լրատվամիջոցներ, փաստորեն դրանով դառնում են ադրբեջանական քարոզչամեքենայի կցորդներ: Եվ ադրբեջանական կողմին հաջողվում է իր «խաղի» մեջ ներքաշել հայկական ԶԼՄ–ներին: Մեր մամուլը երկու մեծ խնդիր ունի: Առաջինը ծուլությունն է, երբ որևէ մեկի ֆեյսբուքյան գրառումը կարող են առանց փոփոխելու կամ մեկնաբանելու որպես լուր տարածել, որը միջազգային լրագրողական բոլոր կանոնների խախտում է: Եվ երկրորդ պրոբլեմը՝ Ադրբեջանի հարցերով մասնագիտացած լրագրողների սակավությունն է»,– ասում է Ս. Մարտիրոսյանը:
Փորձագետի կարծիքով` նշված բացերը միանալով դառնում են խնդիր և հանգրվանում հայկական լրատվական դաշում՝ փաստացի սպասարկելով ադրբեջանական քարոզչամեքենայի շահերը: Նա նաև համոզված չէ, որ ադրբեջանական լրատվական դաշտից ստացվող լուրերը մեկնաբանելու հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու առաջարկը կընդունեն կայքերի, թերթերի և այլ լրատվամիջոցների խմբագիրները: Միակ ելքը, ըստ նրա, որը կարող է զգալիորեն փոխել իրավիճակը՝ հանրությանը կրթելն է:
«Աշխարհում ընդունված է սոցիալական գովազդների միջոցով հանրությանը կրթելու պրակտիկան: Իսկ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ադրբեջանական հատուկ ծառայություններին ինչ–որ առումով հաջողվել է հայ–ադրբեջանական պլատֆորմ ստեղծելու օպերացիայի հիմքը դնել, և այն դարձնել բոլորի համար: Եվ եթե մենք կարողանանք հիստերիկ ռեակցիաներ չտալ, ապա կարող ենք ասել, որ առաջին վտանգը հաղթահարել ենք»,– ասում է Ս. Մարտիրոսյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 
 
 
«Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Ամենադիտված