Բջջային հեռախոսների եղանակի կանխատեսումը սխալ է. Գագիկ Սուրենյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բջջային հեռախոսներով եղանակի կանխատեսումների ծրագրերին՝ նկատելով, որ սխալ կանխատեսում է կատարվում:
«Ձեր հեռախոսների վրա տվյալ վայրի ջերմաստիճանը ցույց տվող ծրագրերը ճիշտ են ցույց տալիս միայն Երեւանի ջերմաստիճանը, քանի որ Զվարթնոց օդերեւութաբանական կայանի տվյալները գնում է համաշխարհային օդերեւութաբանական ցանց, մյուս բոլոր բնակավայրերի ցուցմունքները կոպիտ սխալ են»,- գրել է օդերեւութաբանն ու կից ներկայացրել հետեւյալ լուսանկարը:
Ավելի ուշ Սուրենյանն անդրադարձել է «VivaCell» ընկերության կողմից ներկայացվող կանխատեսմանը: «Vivacell ընկերության 187 ծառայությունը, որը տվյալ պահին ցույց է տալիս օդի ջերմաստիճանը, ճիշտ է միայն Երեւանի համար, մյուս բոլոր բնակավայրերի համար հրապարակված ցուցմունքները 8-10 աստիճանով սխալ են»,- նկատել է նա: