ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բջջային հեռախոսների եղանակի կանխատեսումը սխալ է. Գագիկ Սուրենյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բջջային հեռախոսներով եղանակի կանխատեսումների ծրագրերին՝ նկատելով, որ սխալ կանխատեսում է կատարվում:

«Ձեր հեռախոսների վրա տվյալ վայրի ջերմաստիճանը ցույց տվող ծրագրերը ճիշտ են ցույց տալիս միայն Երեւանի ջերմաստիճանը, քանի որ Զվարթնոց օդերեւութաբանական կայանի տվյալները գնում է համաշխարհային օդերեւութաբանական ցանց, մյուս բոլոր բնակավայրերի ցուցմունքները կոպիտ սխալ են»,- գրել է օդերեւութաբանն ու կից ներկայացրել հետեւյալ լուսանկարը:

Ավելի ուշ Սուրենյանն անդրադարձել է «VivaCell» ընկերության կողմից ներկայացվող կանխատեսմանը: «Vivacell ընկերության 187 ծառայությունը, որը տվյալ պահին ցույց է տալիս օդի ջերմաստիճանը, ճիշտ է միայն Երեւանի համար, մյուս բոլոր բնակավայրերի համար հրապարակված ցուցմունքները 8-10 աստիճանով սխալ են»,- նկատել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular