Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ պահը հասունանա, բոլորը կտեսնեն ընտրյալիս. Անատի Սաքանյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Life.panorama.am-ի հետ զրույցում «Քարե դարդ»-ի Սիսին` դերասանուհի Անատի Սաքանյանը ամփոփել է անցնող տարին ու խոսել 2017-ից իր սպասելիքների մասին:
 
«2016-ն ինձ համար բավականին լավ տարի էր, քանի որ եղա շատ երկրներում, լիարժեք հանգստացա, բացի այդ իմ մասնագիտության մեջ առաջընթաց ունեցա` բազմաթիվ սեմինարների մասնակցեցի եւ եւս մեկ սերտիֆիկատ ավելացավ իմ աշխատանքային պատին»,- ժպիտով նշեց Անատին, իսկ հարցին, թե ո՞րն է եղել տարվա գլխավոր ձեռքբերումը, պատասխանեց.
 
«Որպես այդպիսին` չեմ կարող առանձնացնել, թե որն է եղել գլխավոր ձեռքբերումս, քանի որ ամեն ոլորտում էլ իմ անելիքներն ունեմ ու փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի իմ կատարած աշխատանքից գոհ լինեմ: Թերեւս միայն կառանձնացնեմ այն, որ այս տարի կարողացել եմ շոփինգի հարցում ինձ զսպել ու բավական գումար խնայել, կարողացա անել բաներ, որոնք անհրաժեշտ էին ոչ միայն ինձ, այլեւ ընտանիքիս համար»:
Գեղեցկուհի Անատիի համար տարին հաջող էր նաեւ անձնական առումով, նա այլեւս միայնակ չէ, սակայն այս հարցի մասին նա չցանկացավ խոսել.
«Անձնականս միայն ինձ է պատկանում, ես չեմ ցանկանում հանրայնացնել այն: Երբ պահը հասունանա, բոլորը կտեսնեն եւ հավելյալ բաներ ասելու կարիք չի լինի»,- ընդգծեց նա:
 
Խոսելով 2017-ի նկատմամբ իր սպասելիքների մասին` դերասանուհին նշեց.
 
«Գործնական իմաստով կցանկանամ եւս մի քանի սեմինարների մասնակցել եւ ավելի ու ավելի հմտանալ կոսմետոլոգիական ու դիմահարդարման ոլորտներում,  իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքի համար ցանկություններին` կցանկանամ հաջորդ տարի ամուսնանալ ու շատ բալիկներ ունենալ»:
 
Հետաքրքրվելով, թե ինչպես է Անատին նախատեսում նշել Ամանորը, մանրամասնեց.
«Դեռեւս չեմ կողմնորոշվում Ամանորը անցկացնել Երեւանում, թե արտերկրում: Ամեն դեպքում, ինչ ընտրություն էլ որ կատարեմ, հաստատ կընտրեմ ընտանեկան միջավայրը, այսինքն` կամ կմնամ ու ծնողներիս հետ կանցկացնեմ տոները, կամ կմեկնեմ, բայց նրանց ինձ հետ տանելու պայմանով:
 
Դե իսկ մեր զրույցի վերջում Անատի Սաքանյանը նախապես իր շնորհավորանքը հղեց.
«Ուզում եմ, որ մարդիկ առողջ ու անհոգ լինեն: Ժպիտը մարդկանց դեմքից կորել է, բոլորն ասես հոգսաշատ են. Ուզում եմ, որ գալիք տարում մարդիկ ուրախ լինեն, որ բոլորի միջից չարն արմատախիլ լինի ու բարությունը տիրի: Նախապես շնորհավորում եմ բոլորիս Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ»:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Ամենադիտված