ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ պահը հասունանա, բոլորը կտեսնեն ընտրյալիս. Անատի Սաքանյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Life.panorama.am-ի հետ զրույցում «Քարե դարդ»-ի Սիսին` դերասանուհի Անատի Սաքանյանը ամփոփել է անցնող տարին ու խոսել 2017-ից իր սպասելիքների մասին:
 
«2016-ն ինձ համար բավականին լավ տարի էր, քանի որ եղա շատ երկրներում, լիարժեք հանգստացա, բացի այդ իմ մասնագիտության մեջ առաջընթաց ունեցա` բազմաթիվ սեմինարների մասնակցեցի եւ եւս մեկ սերտիֆիկատ ավելացավ իմ աշխատանքային պատին»,- ժպիտով նշեց Անատին, իսկ հարցին, թե ո՞րն է եղել տարվա գլխավոր ձեռքբերումը, պատասխանեց.
 
«Որպես այդպիսին` չեմ կարող առանձնացնել, թե որն է եղել գլխավոր ձեռքբերումս, քանի որ ամեն ոլորտում էլ իմ անելիքներն ունեմ ու փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի իմ կատարած աշխատանքից գոհ լինեմ: Թերեւս միայն կառանձնացնեմ այն, որ այս տարի կարողացել եմ շոփինգի հարցում ինձ զսպել ու բավական գումար խնայել, կարողացա անել բաներ, որոնք անհրաժեշտ էին ոչ միայն ինձ, այլեւ ընտանիքիս համար»:
Գեղեցկուհի Անատիի համար տարին հաջող էր նաեւ անձնական առումով, նա այլեւս միայնակ չէ, սակայն այս հարցի մասին նա չցանկացավ խոսել.
«Անձնականս միայն ինձ է պատկանում, ես չեմ ցանկանում հանրայնացնել այն: Երբ պահը հասունանա, բոլորը կտեսնեն եւ հավելյալ բաներ ասելու կարիք չի լինի»,- ընդգծեց նա:
 
Խոսելով 2017-ի նկատմամբ իր սպասելիքների մասին` դերասանուհին նշեց.
 
«Գործնական իմաստով կցանկանամ եւս մի քանի սեմինարների մասնակցել եւ ավելի ու ավելի հմտանալ կոսմետոլոգիական ու դիմահարդարման ոլորտներում,  իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքի համար ցանկություններին` կցանկանամ հաջորդ տարի ամուսնանալ ու շատ բալիկներ ունենալ»:
 
Հետաքրքրվելով, թե ինչպես է Անատին նախատեսում նշել Ամանորը, մանրամասնեց.
«Դեռեւս չեմ կողմնորոշվում Ամանորը անցկացնել Երեւանում, թե արտերկրում: Ամեն դեպքում, ինչ ընտրություն էլ որ կատարեմ, հաստատ կընտրեմ ընտանեկան միջավայրը, այսինքն` կամ կմնամ ու ծնողներիս հետ կանցկացնեմ տոները, կամ կմեկնեմ, բայց նրանց ինձ հետ տանելու պայմանով:
 
Դե իսկ մեր զրույցի վերջում Անատի Սաքանյանը նախապես իր շնորհավորանքը հղեց.
«Ուզում եմ, որ մարդիկ առողջ ու անհոգ լինեն: Ժպիտը մարդկանց դեմքից կորել է, բոլորն ասես հոգսաշատ են. Ուզում եմ, որ գալիք տարում մարդիկ ուրախ լինեն, որ բոլորի միջից չարն արմատախիլ լինի ու բարությունը տիրի: Նախապես շնորհավորում եմ բոլորիս Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ»:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular