Պուտինը բացատրել է, թե ինչու սպանված դեսպանին թիկնապահներ չեն ուղեկցել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վրդովված հարցին, թե ինչու Թուրքիայում սպանված դեսպան Անդրեյ Կարլովը թիկնապահներ չի ունեցել, հայտնում է Gazeta–ն։
Նախագահը հայտնել է, որ դրա պատճառը թուրքական կողմը չէ։ «Կան ընդհանուր կանոներ։ Դեսպանատան զինված պահակազորը զենքով աշխատում է միայն դեսպանատան տարածքում։ Թուրքիան դրա հետ կապ չունի, երկրների մեծ մասում է այդպես։ Բայց դուք իրավացի եք, որոշ երկրներում, մանավանդ հաշվի առնելով այնտեղի գործընթացները, կարելի էր այլ պայմանավորվածություն ձեռք բերել»,- ասել է Պուտինը։