ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը բացատրել է, թե ինչու սպանված դեսպանին թիկնապահներ չեն ուղեկցել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վրդովված հարցին, թե ինչու Թուրքիայում սպանված դեսպան Անդրեյ Կարլովը թիկնապահներ չի ունեցել, հայտնում է Gazeta–ն։

Նախագահը հայտնել է, որ դրա պատճառը թուրքական կողմը չէ։ «Կան ընդհանուր կանոներ։ Դեսպանատան զինված պահակազորը զենքով աշխատում է միայն դեսպանատան տարածքում։ Թուրքիան դրա հետ կապ չունի, երկրների մեծ մասում է այդպես։ Բայց դուք իրավացի եք, որոշ երկրներում, մանավանդ հաշվի առնելով այնտեղի գործընթացները, կարելի էր այլ պայմանավորվածություն ձեռք բերել»,- ասել է Պուտինը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular