Պատմության այս օրը (սեպտեմբերի 24)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բեռնափոխադրողների միջազգային օր, Գվինեա Բիսաու՝ Անկախության օր, Կամբոջա՝ Սահմանադրության օր, Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա՝ Բերքի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Մերսեդեսի օր, Պերու՝ Զինված ուժերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1878 – ծնվել է գեղանկարիչ է Եղիշե Թադևոսյանը:
1916 – Հովհաննես Այվազովսկու թոռ օդաչու Կոնստանտին Արցեուլովը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ է կատարել։
1920 - հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայկական զորքերը ստիպված են եղել նահանջել Սարիղամիշ քաղաքի մոտ:
1940 – ծնվել է ֆիզիկոս Արիկ Ալեքսանյանը:
1923 - ծնվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։
1924 – ծնվել է նկարիչ Լևոն Կոջոյանը:
1940 – ծնվել է ֆիզիկոս Արիկ Ալեքսանյանը:
1981 - ԱՍԱԼԱ-ն իրականացրել է Փարիզի թուրքական դեսպանատան 15-ժամյա գրավում, որը հայտնի է Վան օպերացիա անունով:
2006 - Եվրախորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության ընդունումը ընդունել որպես նախապայման Թուրքիայի անդամակցության համար:
2007 - «Երազանք հանուն Դարֆուրի» գլոբալ քարոզչական արշավը հասել է Հայաստան, որը խորհրդանշական օլիմպիական ջահի երրորդ կանգառն է:
2009 – վախճանվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը:
2013 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
2015 - լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս – արևելյան հատվածում: Հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում բնակչության շրջանում եղել է մեկ զոհ, իսկ Բերդավանում երկու զոհ և երկու վիրավոր:
- Գյումրիում օծվել է Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին:
2018 - վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ներկա խորհրդարանը չունի գործելու մանդատ և պետք է ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ:
2019 - Բջնիի իր առաձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, գեներալ գնդապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով, դիակի մոտ եղել է հրազեն:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
622 – Մուհամմադ մարգարեն Մեքքայից Մեդինա է տեղափոխվել՝ իրականացրել է Հիջրա։
768 – վախճանվել է ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը:
1541 – վախճանվել է գերմանա- շվեյցարացի ֆիզիկոս, բուսաբան, քիմիկոս Պարացելսը:
1664 - Նոր Հոլանդիայի գուբերնատոր Պիտեր Ստյոյվեսենթը ստորագրել է կապիտուլացիա և Նոր Ամստերդամ քաղաքը հանձնել անգլիացիներին:
1724 - ստեղծվել է Փարիզի ֆոնդային բորսան:
1739 - ծնվել է ռուս պետական քաղաքական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ կոմս Գրիգորի Պոտյոմկին-Տավրիչեսկին:
1801 - Ռուսաստանի ցար Ալեքսանդր 1-ինի մանիֆեստով Արևելյան Վրաստանը միացվել է Ռուսաստանին և կոչվել Վրացական գուբերնիա։
1802 – վախճանվել է ռուս գրող և քննադատ Ալեքսանդր Ռադիշչևը:
1812 - Արգենտինայի անկախության համար մղվող պատերազմում տեղի է ունեցել ճակատամարտ Տուկմանեի մոտ արգենտինացի հայրենասերների և իսպանական կառավարական բանակի միջև:
1830 - Բելգիական հեղափոխության ընթացքում կազմավորվել է Բելգիայի ժամանակավոր կառավարություն:
1852 – ֆրանսիացի Անրի Ժիֆֆերը իրականացրել է շոգեշարժիչով դիրիժաբլի առաջին թռիչքը։
1884 - ծնվել է գերմանացի հրաձգային զենքի նախագծող Հուգո Շմայսերը:
1896 – ծնվել է ամերիկացի նշանավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը։
1902 – ծնվել է Իրանի հոգևոր առաջնորդ, Իրանի 1-ին գերագույն առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին:
1911 – ծնվել է ռուս և խորհրդային քաղաքական գործիչ Կոնստանտին Չեռնենկոն:
1934 - «Պրավդա» թերթը առաջին անգամ Ստալինին անվանել է «Մեծ կերակրող»:
1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացել է Ատլանտյան դաշինքին։
1944 – հրապարակվել է Գերմանիայի հետպատերազմյան կառուցման ամերիկացիների ստեղծած «Մարշալի պլանը», ըստ որի Գերմանիան պետք է արդյունաբերական երկրից վեր ածվեր բացառապես գյուղատնտեսական երկրի:
1945 - վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, ռադիացիայի հաշվիչի ստեղծող Հանս Գեյգերը:
1948 – ստեղծվել է Հոնդա ընկերությունը։
1953 - Հոլիվուդում կայացել է առաջին պանորամային ֆիլմի ցուցադրությունը:
1957 - Բարսելոնում բացվել է Եվրոպայի ամենամեծ Կամպ Նոու մարզադաշտը։
1960 – ԱՄՆ-ում ջուր է իջեցվել առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։
1968 - Սվազիլենդը դարձել է ՄԱԿ-ի անդամ։
1973 - Գվինեա Բիսսաուն անկախացել է Պորտուգալիայից։
1996 – Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ստորագրվել է Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։
1998 - Լիոնում (Ֆրանսիա) առաջին անգամ իրականացվել է մարդու ձեռքի փոխպատվաստում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը