ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բեռնափոխադրողների միջազգային օր, Գվինեա Բիսաու՝ Անկախության օր, Կամբոջա՝ Սահմանադրության օր, Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա՝ Բերքի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Մերսեդեսի օր, Պերու՝ Զինված ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878 – ծնվել է գեղանկարիչ է Եղիշե Թադևոսյանը:

1916 – Հովհաննես Այվազովսկու թոռ օդաչու Կոնստանտին Արցեուլովը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ է կատարել։

1920 - հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայկական զորքերը ստիպված են եղել նահանջել Սարիղամիշ քաղաքի մոտ:

1940 – ծնվել է ֆիզիկոս Արիկ Ալեքսանյանը:

1923 - ծնվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։

1924 – ծնվել է նկարիչ Լևոն Կոջոյանը:

1940 – ծնվել է ֆիզիկոս Արիկ Ալեքսանյանը:

1981 - ԱՍԱԼԱ-ն իրականացրել է Փարիզի թուրքական դեսպանատան 15-ժամյա գրավում, որը հայտնի է Վան օպերացիա անունով:

2006 - Եվրախորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության ընդունումը ընդունել որպես նախապայման Թուրքիայի անդամակցության համար:

2007 - «Երազանք հանուն Դարֆուրի» գլոբալ քարոզչական արշավը հասել է Հայաստան, որը խորհրդանշական օլիմպիական ջահի երրորդ կանգառն է:

2009 – վախճանվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը:

2013 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:

2015 - լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս – արևելյան հատվածում: Հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում բնակչության շրջանում եղել է մեկ զոհ, իսկ Բերդավանում երկու զոհ և երկու վիրավոր:

- Գյումրիում օծվել է Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին:

2018 - վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ  ներկա  խորհրդարանը չունի գործելու մանդատ և պետք է ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ:

2019 - Բջնիի իր առաձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, գեներալ գնդապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով, դիակի մոտ եղել է հրազեն:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

622 – Մուհամմադ մարգարեն Մեքքայից Մեդինա է տեղափոխվել՝ իրականացրել է Հիջրա։

768 – վախճանվել է ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը:

1541 – վախճանվել է գերմանա- շվեյցարացի ֆիզիկոս, բուսաբան, քիմիկոս Պարացելսը:

1664 - Նոր Հոլանդիայի գուբերնատոր Պիտեր Ստյոյվեսենթը ստորագրել է կապիտուլացիա և Նոր Ամստերդամ քաղաքը հանձնել անգլիացիներին:

1724 - ստեղծվել է Փարիզի ֆոնդային բորսան:

1739 - ծնվել է ռուս պետական քաղաքական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ կոմս Գրիգորի Պոտյոմկին-Տավրիչեսկին:

1801 - Ռուսաստանի ցար Ալեքսանդր 1-ինի մանիֆեստով Արևելյան Վրաստանը միացվել է Ռուսաստանին և կոչվել Վրացական գուբերնիա։

1802 – վախճանվել է ռուս գրող և քննադատ Ալեքսանդր Ռադիշչևը:

1812 - Արգենտինայի անկախության համար մղվող պատերազմում տեղի է ունեցել ճակատամարտ Տուկմանեի մոտ արգենտինացի հայրենասերների և իսպանական կառավարական բանակի միջև:

1830 - Բելգիական հեղափոխության ընթացքում կազմավորվել է Բելգիայի ժամանակավոր կառավարություն:

1852 – ֆրանսիացի Անրի Ժիֆֆերը իրականացրել է շոգեշարժիչով դիրիժաբլի  առաջին թռիչքը։

1884 - ծնվել է գերմանացի հրաձգային զենքի նախագծող Հուգո Շմայսերը:

1896 – ծնվել է ամերիկացի նշանավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը։

1902 – ծնվել է Իրանի հոգևոր առաջնորդ, Իրանի 1-ին գերագույն առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին:

1911 – ծնվել է  ռուս և խորհրդային քաղաքական գործիչ Կոնստանտին Չեռնենկոն:

1934 - «Պրավդա» թերթը առաջին անգամ Ստալինին անվանել է «Մեծ կերակրող»:

1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացել է Ատլանտյան դաշինքին։

1944 – հրապարակվել է Գերմանիայի հետպատերազմյան կառուցման ամերիկացիների ստեղծած «Մարշալի պլանը», ըստ որի Գերմանիան պետք է արդյունաբերական երկրից վեր ածվեր բացառապես գյուղատնտեսական երկրի:

1945 - վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, ռադիացիայի հաշվիչի ստեղծող Հանս Գեյգերը:

1948 – ստեղծվել է Հոնդա ընկերությունը։

1953 - Հոլիվուդում կայացել է առաջին պանորամային ֆիլմի ցուցադրությունը:

1957 - Բարսելոնում բացվել է Եվրոպայի ամենամեծ  Կամպ Նոու մարզադաշտը։

1960 – ԱՄՆ-ում ջուր է իջեցվել առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։

1968 - Սվազիլենդը դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1973 - Գվինեա Բիսսաուն անկախացել է Պորտուգալիայից։

1996 – Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ստորագրվել է Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։

1998 - Լիոնում (Ֆրանսիա) առաջին անգամ իրականացվել է մարդու ձեռքի փոխպատվաստում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular