Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը չի հանդուրժելու իր հյուսիսային սահմաններին աշխարհաքաղաքական ու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի զինված ուժերն երեկ զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ: Դրանց նպատակն է ստուգել Իրանի զինված ուժերի պատրաստվածության աստիճանը, բարձրացնել մարտունակությունը և փորձարկել զինտեխնիկան, հայտարարել է իրանական բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։

Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։ Հարցին, թե որո՞նք են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հայտարարության հիմնական մեսիջները իրանագետը պատասխանել է․ «Պետք է նշել, որ այս հայտարարությունն արվեց զորավարժությունների ֆոնին, երբ նաև Իրանում էին հնչում հարցեր, թե ինչո՞ւ են անցկացվում այս զորավարժությունները: Ցամաքային զորքերի հրամանատարը տվեց նաև այդ հարցերի պատասխանը՝ ի թիվս հայտարարության մեջ առկա այլ մեսիջների: Հստակ ասվում է, որ Իրանը չի հանդուրժելու իր հյուսիսային սահմաններին աշխարհաքաղաքական ու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն, կարելի է ենթադրել, որ այստեղ խոսքը վերաբերում է և՛, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», և՛ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հանդեպ թուրք-ադրբեջանական նկրտումներին: Մյուս կարևոր մեսիջն այն է, որ Իրանը չի հանդուրժելու իսրայելական ներկայություն Ադրբեջանի Հանրապետության տարածքում: Այսինքն՝ իրանական ռազմական ղեկավարությունը ներկա փուլում դեռևս չցանկանալով լուրջ ընդհարման գնալ Անկարայի ու Պակիստանի հետ՝ բացահայտ կերպով չի մատնանշում, որ խնդիրը հենց այդ երկու կողմերի մասնակցությամբ իրականացվող զորավարժություններն են Ադրբեջանի տարածքում, մասնավորապես՝ Կասպից ծովում, այլ խնդիրը տեղափոխում է Իրանի մշտական թշնամի Իսրայելի դաշտ, սակայն վերլուծական հայտարարությունների մակարդակում, սոցցանցային հրապարակումների մակարդակում բոլոր սլաքներն ուղղվում են, ու նաև այս հայտարարությունների հասցեատերերը համարվում են ավելի շատ Անկարան ու Իսլամաբադը: Իրանը տարածաշրջանում իր երկարաժամկետ խաղն է տանում, կարծես թե»:

Հիշեցնենք, որ Իրանի և Ադրբեջանի սահմանի մոտ անցկացվող զորավարժությունների նկատմամբ իր դժգոհությունն ավելի վաղ բարձրաձայնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Anadolu թուրքական պետական լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ ասելով, թե դրանք հարցեր են առաջացնում, քանի որ նման զորավարժություններ Իրանը չէր անցկացնում այն ժամանակ, երբ սահմանից այն կողմ շրջանները վերահսկում էր հայկական կողմը։ Պաշտոնական Թեհրանը սրան արձագանքել է՝ նշելով, որ Ալիևի հայտարարությունը զարմանք է առաջացնում։ Երկու օր առաջ էլ Իրանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներին անդրադարձել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի սիոնիստական վարչակարգի ներկայությունն ու գործողությունները ազգային անվտանգության դեմ և այդ առումով կձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները», - հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկրում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրերն ընդունելիս, հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Նախարարը, այդուամենայնիվ, հաջողություն է մաղթել Ադրբեջանի դեսպանին առաքելության ընթացքում և ընդգծել երկկողմ հարաբերությունների կարևորությունը բարիդրացիության շրջանակում։ Իրանա-ադրբեջանական սահմանին ընթացող զարգացումներին հետևող ռուսաստանցի վերլուծաբանները նկատում են, որ զորավարժությունների համար Ադրբեջանի սահմանի մոտ Իրանը բավականին լուրջ ռազմական ուժեր է կուտակել, և եթե ի սկզբանե դրանք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերն էին, ապա վերջին օրերին Իրանը սահմանի մոտ է կուտակել նաև բանակի ուժերը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

ՏՏ ոլորտի աշխատողների պայքարը ՀայաստանումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԱյս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզմшն մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վտանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը
Ամենադիտված