Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը շատ ավելի բազմաշերտ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանա-ադրբեջանական հարաբերությունները կարծես թե լարված է։ Շատերը խոսում են նաև իրանական հոգևորականների ցանցի միջոցով Ադրբեջանի պառակտման հնարավորության մասին։ Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցինб թե ի՞նչ է կատարվում իրանա–ադրբեջանական հարաբերություններում ադրբեջանագետը պատասխանել է․ «Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը շատ ավելի բազմաշերտ է ու բարդ, քան առաջին հայացքից կարող է թվալ, ուստի ստեղծված իրավիճակը չի կարելի դիտարկել միայն այդ երկու պետությունների շփումների համատեքստում: Արցախյան 44-օրյա պատերազմը հանգեցրել է տարածաշրջանային լուրջ վերադասավորումների: Թուրքիան և Ադրբեջանը հայտարարում են, որ տարածաշրջանում հարցերն այսուհետ լուծելու են միասնաբար՝ հիմքում ունենալով էթնիկ գործոնը: Հիշեցնեմ, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Բաքվի «ռազմական շքերթի» ժամանակ Էրդողանի արտասանած քառատողն՝ ուղղված Իրանի տարածքային ամբողջականության դեմ, սուր արձագանք գտավ Իրանում: Այդ քառատողը պատահաբար չէր հնչեցվել: Ստեղծված իրավիճակն իսկապես լուրջ անվտանգային մարտահրավերներ է պարունակում ոչ միայն մեր, այլ տարածաշրջանի այլ պետությունների համար: Իրանական կողմի անհանգստությունն ու դրանից բխող գործողություններն ասվածի վառ ապացույցն են: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր պառակտմանը, ապա, չբացառելով որևէ սցենար, այս պահին դա քիչ հավանական եմ համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, բոլոր գործընթացները գտնվում են իշխող ընտանիքի խիստ վերահսկողության տակ: Ադրբեջանում ոչ վաղ անցյալում ձերբակալել և չեզոքացրել են «խնդրահարույց» իսլամիստներին, որպեսզի բացառեն նման սցենարի իրագործումը»:

Հարցինб թե Նախիջեւանում ադրբեջանա-թուրքական զորավարժություններն ի՞նչ նպատակ ունեն Տաթևիկ Հայրապետյանը պատասխանել է․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միայն Թուրքիան և Ադրբեջանը անցկացրել են մոտ հիսուն համատեղ զորավարժություն, մարտական վարժանք ու խորհրդատվություն: Միայն նախորդ ամիս մոտ յոթ համատեղ զորավարժություն է տեղի ունեցել, դրանից մեկն էլ Պակիստանի ներգրավմամբ: Այս օրերին Նախիջևանում տեղի ունեցող հերթական զորավարժությունները ևս պատահական չեմ համարում: Թեև դրանք դիտարկվում են որպես պատասխան Իրանի կողմից ձեռնարկված զորավարժություններին, բայց եթե ուշադիր հետևենք թուրք-ադրբեջանական համատեղ գործողություններին, ապա հստակ կտեսնենք՝ մեր հակառակորդները պատրաստվում են բոլոր հնարավոր սցենարներին: Նկատի ունեմ՝ նրանք ձեռնարկում են բոլոր քայլերը, այդ թվում նաև ուժի կիրառմամբ իրագործելու իրենց ռազմավարական նպատակները տարածաշրջանում, իսկ դրանց մեծ մասը կապված է հենց ՀՀ սուվերեն տարածքի հետ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Սանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենադիտված