ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը շատ ավելի բազմաշերտ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանա-ադրբեջանական հարաբերությունները կարծես թե լարված է։ Շատերը խոսում են նաև իրանական հոգևորականների ցանցի միջոցով Ադրբեջանի պառակտման հնարավորության մասին։ Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցինб թե ի՞նչ է կատարվում իրանա–ադրբեջանական հարաբերություններում ադրբեջանագետը պատասխանել է․ «Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը շատ ավելի բազմաշերտ է ու բարդ, քան առաջին հայացքից կարող է թվալ, ուստի ստեղծված իրավիճակը չի կարելի դիտարկել միայն այդ երկու պետությունների շփումների համատեքստում: Արցախյան 44-օրյա պատերազմը հանգեցրել է տարածաշրջանային լուրջ վերադասավորումների: Թուրքիան և Ադրբեջանը հայտարարում են, որ տարածաշրջանում հարցերն այսուհետ լուծելու են միասնաբար՝ հիմքում ունենալով էթնիկ գործոնը: Հիշեցնեմ, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Բաքվի «ռազմական շքերթի» ժամանակ Էրդողանի արտասանած քառատողն՝ ուղղված Իրանի տարածքային ամբողջականության դեմ, սուր արձագանք գտավ Իրանում: Այդ քառատողը պատահաբար չէր հնչեցվել: Ստեղծված իրավիճակն իսկապես լուրջ անվտանգային մարտահրավերներ է պարունակում ոչ միայն մեր, այլ տարածաշրջանի այլ պետությունների համար: Իրանական կողմի անհանգստությունն ու դրանից բխող գործողություններն ասվածի վառ ապացույցն են: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր պառակտմանը, ապա, չբացառելով որևէ սցենար, այս պահին դա քիչ հավանական եմ համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, բոլոր գործընթացները գտնվում են իշխող ընտանիքի խիստ վերահսկողության տակ: Ադրբեջանում ոչ վաղ անցյալում ձերբակալել և չեզոքացրել են «խնդրահարույց» իսլամիստներին, որպեսզի բացառեն նման սցենարի իրագործումը»:

Հարցինб թե Նախիջեւանում ադրբեջանա-թուրքական զորավարժություններն ի՞նչ նպատակ ունեն Տաթևիկ Հայրապետյանը պատասխանել է․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միայն Թուրքիան և Ադրբեջանը անցկացրել են մոտ հիսուն համատեղ զորավարժություն, մարտական վարժանք ու խորհրդատվություն: Միայն նախորդ ամիս մոտ յոթ համատեղ զորավարժություն է տեղի ունեցել, դրանից մեկն էլ Պակիստանի ներգրավմամբ: Այս օրերին Նախիջևանում տեղի ունեցող հերթական զորավարժությունները ևս պատահական չեմ համարում: Թեև դրանք դիտարկվում են որպես պատասխան Իրանի կողմից ձեռնարկված զորավարժություններին, բայց եթե ուշադիր հետևենք թուրք-ադրբեջանական համատեղ գործողություններին, ապա հստակ կտեսնենք՝ մեր հակառակորդները պատրաստվում են բոլոր հնարավոր սցենարներին: Նկատի ունեմ՝ նրանք ձեռնարկում են բոլոր քայլերը, այդ թվում նաև ուժի կիրառմամբ իրագործելու իրենց ռազմավարական նպատակները տարածաշրջանում, իսկ դրանց մեծ մասը կապված է հենց ՀՀ սուվերեն տարածքի հետ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular