Պատմության այս օրը (հոկտեմբերի 16)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պարենի համաշխարհային օր, Անեսթեզիոլոգի համաշխարհային օր, Ղեկավարի համաշխարհային օր, Հայաստան՝ Մամուլի օր, Լեհաստան՝ Հովհաննես Պողոս II-ի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1794 - Մադրասում լույս է տեսել առաջին հայերեն պարբերական ամսագիրը՝ «Ազդարար»-ը:
1906 – ծնվել է հայաստանցի քուրդ գրող Ամինե Ավդալը:
1926 – ծնվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:
1936 – ծնվել է ճարտարապետ Էդուարդ Սարգսյանը:
1948 – ծնվել է ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը:
1962 - ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդԱշոտ Ադամյանը:
1988 - Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է ցուցադրվել լատինոամերիկյան «Ստրկուհի Իզաուրան» հեռուստասերիալը, որը Հայաստանում դիտում էին համարյա բոլորը:
1991 - Հայաստանում առաջին անգամ անց են կացվել նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ է ընտրվելՀայոց Համազգային Շարժման անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը:
2003 - վախճանվել է կինոյի և թատրոնի դերասան Սերգեյ Իսրայելյանը:
2007 - Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի:
2008 – Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ են նշանվել:
2009 – Երևանում տեղադրվել է Սայաթ Նովայի կիսանդրին:
2010 - Սյունիքի մարզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևեր»-ը, որը կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը:
2011 - «Արայ» ընկերության սեփականատիրոջ` 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին է հայտնաբերել ավտոմեքենայում, ձեռքին ատրճանակ, քունքի մասում հրազենային վնասվածքով:
2018 - Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից:
2019 - Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
627 - վախճանվել է իռլանդացի վանական, Արևմտյան երկրներում միսիոներ-քարոզիչսուրբ Գալլ Գիբերացին:
1553 - վախճանվել է գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:
1793 - մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետան:
1813 – Լայպցիգի մոտ սկսվել է խոշոր ճակատամարտ, որը հայտնի է «Ժողովուրդների ճակատամարտ» անունով, ճակատամարտին մասնակցել են մոտ կես միլիոն զինվոր ֆրանսիայից, Ռեյնի միությունից, Լեհաստանից, Ավստրիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և Շվեդիայից, իսկ ճակատամարտը ավարտվել է 3 օր անց Նապոլեոնի ջախջախիչ պարտությամբ և նրա գահից առաջին անգամ հրաժարվելով:
1840 - Նոր Զելանդիան հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ:
1846 - Բոստոն քաղաքի (ԱՄՆ) կլինիկաներից մեկում ատամնաբույժ Ուիլյամ Մորտոնը վիրահատության ժամանակ ցուցադրել է եթերային նարկոզը:
1847 – առաջին անգամ տպագրվել է Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը:
1853 - Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:
1854 – ծնվել է ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդը:
1854 - ծնվել է չեխ-գերմանացի լրագրող և փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Կարլ Կաուցկին:
1863 – ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը:
1886 - ծնվել է Իսրայելի հիմնադիր և առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը:
1923 - Շվեյցարիայում Ջոն Հարվուդը արտոնագրել է ինքնալարվող ժամացույցը:
1923 - Լոս Անջելեսում հիմնադրվում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը:
1941- Հայրենական մեծ պատերազմի ժամանակ սովետական զորքերը թողել են Օդեսան և նահանջել:
1946 – Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի են ենթարկվել գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ՝ Ռիբենտրոպը, Կեյտելը, Կալտենբրուները, Յոդլը, Ռոզենբերգը և այլն:
1956 - Խաղաղ օվկիանոսում առաջին անգամ առանց մարդկային կորուստների մարդատար օդանավը ստիպողական վայրէջք է կատարել ջրի վրա:
1962 – ծնվել է ռուս օպերային բարիտոն երգիչ Դմիտրի Խվորոստովսկին:
1978 – Հովհաննես Պողոս 2-րդը (ազգությամբ լեհ Կարոլ Վոյտիլա) ընտրվել է Հռոմի Պապ, դառնալով առաջին ազգությամբ սլավոն Հռոմի Պապը:
1986 – ծնվել է ռումինացի երգչուհ Իննան:
2005 - Սան-Լուիսում ավարտվել է Շախմատի աշխարհի առաջնությունը, որի հաղթող է դարձել բուլղար գրոսմաստեր Վեսելին Թոփալովը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը