ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պարենի համաշխարհային օր, Անեսթեզիոլոգի համաշխարհային օր, Ղեկավարի համաշխարհային օր, Հայաստան՝ Մամուլի օր, Լեհաստան՝ Հովհաննես Պողոս II-ի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1794 - Մադրասում լույս է տեսել առաջին հայերեն պարբերական ամսագիրը՝  «Ազդարար»-ը:

1906 – ծնվել է  հայաստանցի քուրդ գրող Ամինե Ավդալը:

1926 – ծնվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:

1936 – ծնվել է ճարտարապետ Էդուարդ Սարգսյանը:

1948 – ծնվել է ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը:

1962 - ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդԱշոտ Ադամյանը:

 1988 - Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է ցուցադրվել լատինոամերիկյան «Ստրկուհի Իզաուրան» հեռուստասերիալը, որը Հայաստանում դիտում էին համարյա բոլորը:

1991 - Հայաստանում առաջին անգամ անց են կացվել նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ է ընտրվելՀայոց Համազգային Շարժման անդամ  Լևոն Տեր-Պետրոսյանը:

2003 - վախճանվել է  կինոյի և թատրոնի դերասան Սերգեյ Իսրայելյանը:

2007 - Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի:

2008 – Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ են նշանվել:

2009 – Երևանում տեղադրվել է Սայաթ Նովայի կիսանդրին:

2010 -  Սյունիքի մարզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևեր»-ը, որը  կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը:

2011 - «Արայ» ընկերության սեփականատիրոջ` 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին է հայտնաբերել ավտոմեքենայում, ձեռքին ատրճանակ, քունքի մասում հրազենային վնասվածքով:

2018 - Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից: 

2019 - Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

627 - վախճանվել է իռլանդացի վանական, Արևմտյան երկրներում միսիոներ-քարոզիչսուրբ Գալլ Գիբերացին:

1553 - վախճանվել է գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:

1793 - մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետան:

1813 – Լայպցիգի մոտ սկսվել է խոշոր ճակատամարտ, որը հայտնի է «Ժողովուրդների ճակատամարտ» անունով, ճակատամարտին մասնակցել են մոտ կես միլիոն զինվոր ֆրանսիայից, Ռեյնի միությունից, Լեհաստանից, Ավստրիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և Շվեդիայից, իսկ ճակատամարտը ավարտվել է 3 օր անց Նապոլեոնի ջախջախիչ պարտությամբ և նրա գահից առաջին անգամ հրաժարվելով:

1840 - Նոր Զելանդիան հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ:

1846 - Բոստոն քաղաքի  (ԱՄՆ) կլինիկաներից մեկում ատամնաբույժ Ուիլյամ Մորտոնը վիրահատության ժամանակ ցուցադրել է եթերային նարկոզը:

1847 – առաջին անգամ տպագրվել է Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը:

1853 - Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:

1854 – ծնվել է ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդը:

1854 - ծնվել է չեխ-գերմանացի լրագրող և փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Կարլ Կաուցկին:

1863 – ծնվել է  բրիտանացի քաղաքական գործիչ Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը:

1886 - ծնվել է Իսրայելի հիմնադիր և առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը:

1923 - Շվեյցարիայում Ջոն Հարվուդը արտոնագրել է ինքնալարվող ժամացույցը:

1923 - Լոս Անջելեսում հիմնադրվում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը:

1941- Հայրենական մեծ պատերազմի ժամանակ սովետական զորքերը թողել են Օդեսան և նահանջել:

1946 – Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի են ենթարկվել գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ՝ Ռիբենտրոպը, Կեյտելը, Կալտենբրուները, Յոդլը, Ռոզենբերգը և այլն:

1956 - Խաղաղ օվկիանոսում առաջին անգամ առանց մարդկային կորուստների մարդատար օդանավը ստիպողական վայրէջք է կատարել ջրի վրա:

1962 – ծնվել է ռուս օպերային բարիտոն երգիչ Դմիտրի Խվորոստովսկին:

1978 – Հովհաննես Պողոս 2-րդը (ազգությամբ լեհ Կարոլ Վոյտիլա) ընտրվել է Հռոմի Պապ, դառնալով առաջին ազգությամբ սլավոն Հռոմի Պապը:

1986 – ծնվել է ռումինացի երգչուհ Իննան:

2005 - Սան-Լուիսում ավարտվել է Շախմատի աշխարհի առաջնությունը, որի հաղթող է դարձել բուլղար գրոսմաստեր Վեսելին Թոփալովը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular