Պատմության այս օրը (հոկտեմբերի 19)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Հրթիռա-հրետանային զորքերի օր, Ալբանիա՝ Մայր Թերեզայի օր, Մոլդովա՝ Փաստաբանի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1870 – ծնվել է մանկագիր Խնկո Ապերը (Աթաբեկ Խնկոյան):
1963 – վախճանվել է ռեժիսոր, դերասան Կարո Ալվարյանը:
1992 - Հայաստանում ավարտվել է Հրթիռա-հրետանային զորքերի կազմավորման գործընթացը:
1994 - վախճանվել է նկարիչ Արտաշես Հունանյանը:
2001 - Հայաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է ՀԺԿ նախկին անդամների ստեղծած Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը:
2008 - Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի մոտ տեղի է ունեցել Պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում: Պարապլաներիստները ցուցադրել են խմբակային, տանդեմ (երկուսով) և ակրոբատիկ թռիչքներ:
2010 - Չեխիայի դատարանն ազատ է արձակել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (մականունը Զապ), որը մեղադրվում էր սպանություն պատվիրելու մեջ։ 2011- վախճանվել է հայազգի խորհրդային ճարտարապետ Կառլեն Անանյանը (էստակադով ուղանցույց, Քիմռեակտիվների գործարան, Վեդիում գինու գործարան, Սոչիում պանսիոնատ, Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձաններ ԼՂՀ-ի Վերիշենում և Նոյեմբերյանում, 1988 թվականին ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուներին նվիրված հուշարձան, Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշարձան):
2013 - Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարում միության նախագահ է ընտրվել բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի ազգային գրահրատարակչական գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:
2018 - Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում 600 աշխատող դարձել են գործազուրկ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 202 – տեղի է ունեցել Զամայի ճակատամարտը, որը Պունիական պատերազմների նշանավոր մարտերից մեկն է, որտեղ հռոմեական զորքերը պարտության են մատնել Հաննիբալի գլխավորած Կարթագենյան զորքին:
439 - Վանդալները զավթել են Կարթագենը։
1453 – Բորդոյում անգլիացիների կապիտուլյացիայով փաստացի ավարտվել է Հարյուրամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև:
1469 - Ֆերդինանդ 2-րդ Արագոնացին ամուսնանալով Իզաբելլա I-ի հետ, միավորել է Արագոնն ու Կաստիլիան:
1553 - վախճանվել է իտալացի նկարիչ Բոնիֆացիո Վերոնեզեն:
1745 – վախճանվել է անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ Ջոնաթան Սվիֆթը, որը հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպով:
1812 - Նապոլեոն Բոնապարտը լքել է Մոսկվան:
1860 - Ֆլորենցիայում բացվել է ներքին այրման շարժիչների առաջին գործարանը:
1862 - ծնվել է կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող ֆրանսիական կինոարդյունաբերության հիմնադիր Օգյուստ Լյումիերը:
1867 - ֆրանսիայում Թելեշովին արտոնագիր է տրվել պուլսացող շարժիչով ինքնաթիռի համար, որը հանդիսանում է աշխարհում ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռների առաջին նախագծերից մեկը:
1892 – ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը:
1901 – բրազիլացի գյուտարար Ալբերտո Սանտոս-Դյումոնը իր ստեղծած դիրիժաբլով Փարիզում պտտվել է Էյֆելյան աշտարակի շուրջը:
1909 – վախճանվել է իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան Չեզարե Լոմրոզոն:
1912 - Իտալիան Օսմանյան կայսրությունից գրավում է Լիբիայի Տրիպոլի քաղաքը:
1937- վախճանվել է նոր զելանդական ծագմամբ բրիտանացի ֆիզիկոս Սըր Էռնեստ Ռեզերֆորդը, որը համարվում է միջուկային ֆիզիկայի «հայր»-ը։
1943 - ամերիկացի ուսանող-մանրէաբան Ալբերտ Շացը անջատել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը, որը տուբերկուլյոզի բուժման դրական արդյունք ապահոված առաջին դեղն է:
1943 - վախճանվել է ֆրանսուհի քանդակագործ Կամիլ Կլոդելը:
1960 - ԱՄՆ-ի կառավարությունը արգելք է դրել Կուբայի հետ առևտրի վրա, սկսվել է Կուբայի տնտեսական շրջափակումը:
1987 - Դոու-Ջոնսի արդյունաբերական ինդեքսը իր պատմության ընթացքում առաջին անգամ մեկ օրում նվազել է 22,6 %-ով, որը անմիջականորեն ազդել է ոչ միայն ԱՄՆ-ի այլ ամբողջ աշխարհի բորսաների վրա: Այդ օրը պատմության մեջ է մտել «սև երկուշաբթի» անունով:
2002 - Թուրքմենիայում չեղարկել են թուրքմեն ժողովրդի սուրբ գիրք հանդիսացող «Ռուհնամա» («Խոսք հոգու մասին») գրքի տարեդարձի միջոցառումները: Գիրքը գրել էր նախագահ Սապարմուրադ Նիյազովը:
2011 - Ալեքսանդր Յին և Սինգերու Կոնդոն հաշվարկել են «Պի» հաստատունի մեծությունը՝ ստորակետից հետո 10 տրիլիոն թվով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը