ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 19)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Հրթիռա-հրետանային զորքերի օր, Ալբանիա՝  Մայր Թերեզայի օր, Մոլդովա՝ Փաստաբանի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1870 – ծնվել է մանկագիր Խնկո Ապերը (Աթաբեկ Խնկոյան):

1963 – վախճանվել է ռեժիսոր, դերասան Կարո Ալվարյանը:

1992 - Հայաստանում ավարտվել է Հրթիռա-հրետանային զորքերի կազմավորման գործընթացը:

1994 - վախճանվել է նկարիչ Արտաշես Հունանյանը:

2001 - Հայաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է ՀԺԿ նախկին անդամների ստեղծած Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը:

2008 - Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի մոտ տեղի է ունեցել Պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում: Պարապլաներիստները ցուցադրել են խմբակային, տանդեմ (երկուսով) և ակրոբատիկ թռիչքներ: 

2010 - Չեխիայի դատարանն ազատ է արձակել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (մականունը Զապ), որը  մեղադրվում էր սպանություն պատվիրելու մեջ։ 2011- վախճանվել է հայազգի խորհրդային ճարտարապետ Կառլեն Անանյանը (էստակադով ուղանցույց,  Քիմռեակտիվների գործարան, Վեդիում  գինու գործարան, Սոչիում  պանսիոնատ, Հայրենական պատերազմում  զոհվածների հուշարձաններ  ԼՂՀ-ի  Վերիշենում և  Նոյեմբերյանում, 1988 թվականին ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուներին նվիրված հուշարձան, Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշարձան):

2013 - Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարում միության նախագահ է ընտրվել  բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի ազգային գրահրատարակչական գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:

2018 - Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում  600 աշխատող դարձել են գործազուրկ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 202 – տեղի է ունեցել Զամայի ճակատամարտը, որը Պունիական պատերազմների նշանավոր մարտերից մեկն է, որտեղ հռոմեական զորքերը պարտության են մատնել Հաննիբալի գլխավորած  Կարթագենյան զորքին:

439 - Վանդալները զավթել են Կարթագենը։

1453 – Բորդոյում անգլիացիների կապիտուլյացիայով փաստացի ավարտվել է Հարյուրամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև:

1469 - Ֆերդինանդ 2-րդ Արագոնացին ամուսնանալով Իզաբելլա I-ի հետ, միավորել է Արագոնն ու Կաստիլիան:

1553 - վախճանվել է  իտալացի նկարիչ Բոնիֆացիո Վերոնեզեն:

1745 – վախճանվել է անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ Ջոնաթան Սվիֆթը, որը  հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպով:

1812 - Նապոլեոն Բոնապարտը լքել է Մոսկվան:

1860 - Ֆլորենցիայում բացվել է ներքին այրման շարժիչների առաջին գործարանը:

1862 - ծնվել է կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող ֆրանսիական կինոարդյունաբերության հիմնադիր Օգյուստ Լյումիերը:

1867 - ֆրանսիայում Թելեշովին արտոնագիր է տրվել պուլսացող շարժիչով ինքնաթիռի համար, որը հանդիսանում է աշխարհում ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռների առաջին նախագծերից մեկը:

1892 – ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը:

1901 – բրազիլացի գյուտարար Ալբերտո Սանտոս-Դյումոնը իր ստեղծած դիրիժաբլով Փարիզում պտտվել է Էյֆելյան աշտարակի շուրջը:

1909 – վախճանվել է իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան Չեզարե Լոմրոզոն:

1912 - Իտալիան Օսմանյան կայսրությունից գրավում է Լիբիայի Տրիպոլի քաղաքը:

1937- վախճանվել է նոր զելանդական ծագմամբ բրիտանացի ֆիզիկոս Սըր Էռնեստ Ռեզերֆորդը, որը համարվում է  միջուկային ֆիզիկայի «հայր»-ը։

1943 - ամերիկացի ուսանող-մանրէաբան Ալբերտ Շացը անջատել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը, որը տուբերկուլյոզի բուժման դրական արդյունք ապահոված առաջին դեղն է:

1943 - վախճանվել է ֆրանսուհի քանդակագործ Կամիլ Կլոդելը:

1960 - ԱՄՆ-ի կառավարությունը արգելք է դրել Կուբայի հետ առևտրի վրա, սկսվել է Կուբայի տնտեսական շրջափակումը:

1987 - Դոու-Ջոնսի արդյունաբերական ինդեքսը իր պատմության ընթացքում առաջին անգամ մեկ օրում նվազել է 22,6 %-ով, որը անմիջականորեն ազդել է ոչ միայն ԱՄՆ-ի այլ ամբողջ աշխարհի բորսաների վրա: Այդ օրը պատմության մեջ է մտել «սև երկուշաբթի» անունով:

2002 - Թուրքմենիայում չեղարկել են թուրքմեն ժողովրդի սուրբ գիրք հանդիսացող  «Ռուհնամա» («Խոսք հոգու մասին») գրքի տարեդարձի միջոցառումները: Գիրքը գրել էր նախագահ Սապարմուրադ Նիյազովը:

2011 - Ալեքսանդր Յին և Սինգերու Կոնդոն հաշվարկել են «Պի» հաստատունի մեծությունը՝ ստորակետից հետո 10  տրիլիոն թվով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular