Երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի և Թուրքիայի ափերի մերձակայքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 19-ին 6,3 մագնիտւդով երկրաշարժ է գանցվել Հունաստանի ափի մոտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզու Իրակլիոն քաղաքից (բնակչությունը շուրջ 137 հազար) 308 կիլոմետր դեպի արևելք:
Օջախն ընկած է եղել 60 կիլոմետր խորության վրա: Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է երկրի հարավում 6 մագնիտուդով երկրաշարժի մասին:
Վարչության տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում 36 կիլոմետր խորությունում՝ Անթալիայի նահանգի Կաշ քաղաքից 190 կիլոմետր հեռավորության վրա:
Տուժածների և ավերումների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: