ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի և Թուրքիայի ափերի մերձակայքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 19-ին 6,3 մագնիտւդով երկրաշարժ է գանցվել Հունաստանի ափի մոտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզու Իրակլիոն քաղաքից (բնակչությունը շուրջ 137 հազար) 308 կիլոմետր դեպի արևելք:

Օջախն ընկած է եղել 60 կիլոմետր խորության վրա: Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է երկրի հարավում 6 մագնիտուդով երկրաշարժի մասին:

Վարչության տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում 36 կիլոմետր խորությունում՝ Անթալիայի նահանգի Կաշ քաղաքից 190 կիլոմետր հեռավորության վրա:

Տուժածների և ավերումների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular