Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս չգիրանալ ամանորյա տոների ժամանակ. 11 օգտակար խորհուրդ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչպե՞ս չգիրանալ ամանորյա տոների ժամանակ. 11 օգտակար խորհուրդ

20 դեկտեմբերի, 15:21

Եթե անցյալում ամանորյա տոների ժամանակ ավելորդ կիլոգրամներ հավաքելու փորձ ունեցել եք, ապա հիմա հավանաբար մտածում եք, թե այս տարի ինչպես խուսափեք քաշի հետ կապված խնդրից: Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խորհուրդները կարող են օգնել տոների ընթացքում չգիրանալ:

1. Ամանորյա տոները սկսեք ծրագրել դեռեւս ամռանից: Ամռանը պտուղ-բանջարեղենն առատ է, որոնք լավ են հագեցնում, պարունակում են քիչ կալորիաներ եւ օգտակար շատ նյութեր: Ձմռանը դրանց մեծ մասն արդեն չկա, ուստի արժե այն ամռանը պաշարել: Սակայն մասնագետը խորհուրդ չի տալիս պահածոյացնել, քանի որ տնային պայմաններում պատրաստված պահածոները վտանգավոր են, կարող են բոտուլիզմով վարակվելու հանգեցնել: Դիետոլոգի կարծիքով՝ ավելի լավ է բանջարեղենը սառեցնել կամ չորացնել: Ինչ վերաբերում է մրգերին, կարելի է կամ սառեցնել, կամ դրանցից չիր պատրաստել, կարեւորը՝ առանց շաքարի:

2. Փորձեք նոյեմբերին եւ դեկտեմբերին 1-2 կգ նիհարել: Դա հանդարտ արեք, առանց ավելորդ լարվածության եւ խիստ սննդակարգերի: Իսկ ամանորյա տոներից հետո դուք գիրանալու փոխարեն, պարզապես կվերադառնաք ձեր սովորական քաշին:

3. Ամանորյա սեղանին դրեք միայն լավ, օգտակար ուտեստներ, սեղանից հեռացրեք քաղցր գազավորված ըմպելիքները (փոխարենը դրեք ջուր եւ հանքային ջուր), յուղոտ, տապակած ուտելիքները, նաեւ թթվասերով եւ մայոնեզով աղցանները:

4. Հյուր գնալուց առաջ մի փոքր կերեք: Եթե քաղցած չլինեք, հազիվ թե չափից ավելի շատ ուտեք եւ կկարողանաք ավելի գիտակցված սնվել:

5. Ցանկացած ճաշ բանջարեղենից սկսեք: Բանջարեղենը ստամոքսն արագ է լցնում եւ կուշտ լինելու զգացում է ապահովում:

6. Ընտրեք կիտրոնով եւ քացախով համեմված աղցաններ, դրանք ավելի օգտակար են եւ քիչ կալորիական, քան մայոնեզով եւ թթվասերով աղցանները:

7. Չարժե 10-15 ճաշատեսակ համտեսել, ավելի լավ է 2-3 ուտեստ ընտրել եւ միայն դա ուտել ամբողջ ճաշի կամ ընթրիքի ընթացքում: Ուտելիքի մեծ բազմազանությունը օրգանիզմի համար մեծ ծանրաբեռնվածություն է:

8. Հեռու նստեք ավելի գայթակղիչ ճաշատեսակներից:

9. Եթե կուշտ ճաշից կամ ընթրիքից հետո աղանդեր են առաջարկում, ավելի լավ է այն միանգամից չուտել, խնդրեք այն փաթեթավորել եւ ձեր հետ վերցրեք: Դուք այն կարող եք ավելի ուշ ուտել կամ հաջորդ օրը:

10. Սահմանափակեք ալկոհոլային խմիչքների օգտագործումը, իսկ կատարյալն այն կլինի, որ հրաժարվեք: Սպիրտային խմիչք օգտագործելուց հետո ղեկի մոտ նստելը վտանգավոր է, դրանից զատ՝ ալկոհոլը մեծ քանակով կալորիաներ է պարունակում եւ նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն:

11. Ջանացեք տոների ընթացքում ավելի շատ շարժվել, պարել, երեխաների կամ ընկերների հետ զբոսնել:

NEWS.am Medicine

Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ամենադիտված