Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չի կարող երկրում լինել իշխանություն, ու երկրի տարածքից ամեն օր կտրեն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ զրույցում խոսել ենք ՏԻՄ ընտրությունների, դրանից բխող իրողությունների մասին, անդրադարձել նաև կառավարման խնդիրներին: Արթուր Համբարձումյանը ՏԻՄ ընտրություններից բխող մի քանի հանգամանք է առանձնացնում:

«Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի գլխավոր թիրախներն օրենսդիր, դատական իշխանություններն էին, ինչպես նաև լրագրողական համայնքն ու Արցախը: Նպատակը բոլորին ենթարկեցնելն էր: ՏԻՄ-երն իրեն ենթարկեցնելը առաջնային նպատակների մեջ չի եղել, որովհետև եթե անգամ այս կամ այն համայնքում գյուղապետը, համայնքապետը կամ քաղաքապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ չէր, կառավարության գործիքներն օգտագործելով՝ ոչ ֆորմալ ազդեցություն էր ունենում նրանց վրա: Շատ հեշտությամբ կարողանում էր համայնքների ներկայացուցիչներին իրեն ենթարկեցնել: Այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ն. Փաշինյանը տեղերում բացարձակապես թիմ չունի, որ իր թիմակիցներն իրենցից բան չներկայացնող մարդիկ են, որոնք իրենց համայնքներում ու մարզերում որևէ ազդեցություն չունեն: Ի դեպ, դեռ 2017 թ. նոյեմբերից լուծարել էր «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային բոլոր կազմակերպությունները, դրանք միայն վերջերս սկսեցին ձևավորվել: Իսկ թե ինչու տեղերում ազդեցություն ունեցող մարդիկ չունի, որովհետև վախենում է ազդեցություն ունեցող մարդկանցից: Չի ուզում իր շրջապատում ազդեցություն, հեղինակություն, սկզբունք ունեցող մարդ տեսնել: Ուզում է միայն անդեմ, անսկզբունք, անողնաշար սողունների տեսնել»,-ասաց Ա. Համբարձումյանը:

Ըստ մեր զրուցակցի, ՏԻՄ ընտրություններում մի շարք քաղաքներում պարտություն կրելու երկրորդ բաղադրիչն էլ կա:«Պատճառը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկումն է: Բացի այդ, Գորիսում ու Գյումրիում իրենց պարտությունը ցույց տվեց, որ ապագա, այնուամենայնիվ, կա: Հուսով եմ՝ այդ ապագան կա նաև մնացյալ քաղաքներում: Մեկ այլ հանգամանքի մասին ևս կարելի է փաստել. եթե Փաշինյանը չկարողանա մանիպուլացնել քաղաքական գործընթացները՝ ժողովրդին ասելով, թե՝ «այ, տեսեք, մեր այլընտրանքը նախկին թալանչիներն են», քաղաքական առումով լրջագույն խնդիրների առաջ կկանգնի: Փաշինյանի ուժը մանիպուլ յացիաների մեջ է, «նախկիններկայի» մեջ է: Ամփոփելով՝ նշեմ, որ, մեծ հաշվով, տեղերում հեղինակություն չունենալը երկրում հեղինակություն չունենալ է նշանակում: Տեղերում քիչ թե շատ ազդեցիկ մարդիկ չունենալը տեղերում ևս իշխանություն չունենալու մասին է վկայում»:

Անդրադառնալով կառավարման խնդիրներին՝ Ա. Համբարձումյանը նշեց, որ Հայաստանն արդեն երկար ժամանակ է, ինչ իշխանություն չունի:

«ՀՀ-ում դասական առումով անիշխանություն է: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ հարցը պետք էր լուծել, բայց չէր լուծվում, որովհետև չկար քաղաքական իշխանություն: Կարող ենք սկսել Ամուլսարի հարցից ու գալ արդեն մեր օրեր, երբ կիզակետում արդեն անվտանգային հարցերն են: Չի կարող երկրում լինել իշխանություն, ու երկրի տարածքից ամեն օր կտրեն: Չի կարող երկրում լինել իշխանություն, ու այդ երկրի մեջ հարևաններն ամեն օր ինչ-որ սար, մարտավարական դիրք, գյուղ վերցնեն: ՀՀ-ում իշխանություն չկա, դասական առումով պարզապես կան ազդեցություն ունեցող որոշակի խմբեր, որոնց մեջ է նաև Փաշինյանի խումբը: Բնականաբար, այդ խումբը ազդեցություն ունի, բայց քաղաքական իշխանություն չունի: Եթե քաղաքական իշխանություն ունի, այդ դեպքում, օրինակ՝ ե՞րբ է վերջին անգամ Արցախ, Գորիս կամ Կապան գնացել: Չի կարող գնալ: Եթե նախկինում Գորիս կամ Կապան գնալն իրեն հայերն էին արգելում (հիշենք, թե ինչպես չկարողացավ Սյունիքի մարզ մտնել), ապա հիմա արգելում են թուրքերը: Ինչպե՞ս կարող է անձն ունենալ իշխանություն ու իր երկրում ազատ չտեղաշարժվել»,-ասաց նա:

Փորձագետի դիտարկմամբ, կառավարման բացակայության օրինակները բազմաթիվ են: «Պետական կառավարչական ինստիտուտների միջև փոխգործակցություն չկա: Գործադիրի մի մարմինը հերքում է մյուս մարմնին, ու այսպես շարունակ: Ես կարող եմ օրինակներ բերել ավելի վաղ ժամանակահատվածից: Օրինակ՝ երբ դատարանը կամ ՍԴ-ն վճիռ կամ որոշում էին կայացնում, գործադիրի ղեկավարն հեգնում էր դատարանի վճիռը կամ որոշումը՝ ասելով, որ չի ենթարկվի դրանց: Սա անիշխանության ու քաոսի դրսևորումներից մեկն էր, ինչը նաև վատ նախադեպ էր: Դրանից հետո տեսանք, թե ինչպես էր, օրինակ՝ նախարարներից մեկը հայտարարում, որ չի կատարելու դատարանի վճիռը, ինչը անձից ներողություն խնդրելու պահանջ էր: Չէր կատարում, որովհետև, իր խոսքերով, համաձայն չէր վճռի հետ: Նման վատ նախադեպերը կարող էին ավելի մեծ քաոսային իրավիճակների հանգեցնել»,-ասաց Ա. Համբարձումյանը:

Արդյունքում, նրա խոսքով, հասանք հետևյալ կետին. «Փաշինյանի խառնակիչ բնույթը հաշվի առնելով՝ ի վերջո, հասանք մի հանգրվանի, ուր պետության կորուստ, իշխանության բացակայություն, բազմաթիվ այլ պարտավորություններ ունենք: Իսկ պարտավորությունների տակից չգիտեմ, թե ինչպես կարող ենք հետագայում դուրս գալ: Պետությունը բանկրոտի է ենթարկվել: Մենք անգամ չգիտենք, թե այսօր քանի քմ է ՀՀ տարածքը: Կամ ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ որքան է ՀՀ պետական պարտքը: Ֆինանսների նախարարությունն ասում է՝ մոտ 9 միլիարդ է, բայց վստահեցնում եմ, որ շատ ավելի մեծ է»,-նշեց նա:

Այս իշխանության կառավարման երեք տարիները մի քանի մասի բաժանելով՝ նա հավելեց. «Փաշինյանը իրեն նախ ժողովրդի ներկայացուցիչ էր հռչակել՝ ինչ անում էր, ասում էր՝ ժողովրդի անունից եմ անում: Ի դեպ, պատմությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում ու բոլոր ժամանակներում ինչքան այլանդակություններ տեղի են ունեցել, իրականացվել են հենց ժողովրդի անունից: Այսինքն, մինչև պատերազմը Փաշինյանը ժողովրդի անունից քանդում էր պետությունը: Մենք ասում էինք, որ իր նախաձեռնածը մեծագույն ողբերգության կարող է հանգեցնել: Ու իր սանձազերծած գործընթացները մեծագույն ողբերգության հանգեցրին. ունեցանք հսկայական զոհեր, մի հայկական պետությունը փաստացի կորցրել ենք ու կորցրել ենք նաև ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Այս տեսանկյունից, այսինքն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ՀՀ-ն այլևս գոյություն չունի: ՀՀ ինքնիշխանության գրեթե զրոյացման հետ գործ ունենք: Բացի այդ, հսկայական հարված է հասցվել հայ քաղաքացու արժանապատվությանը: Նշվածներն արդեն հետևանք են: Հարց է, թե ի՞նչ կարող է սրանից հետո լինել, եթե չկարողանանք ինքնակազմակերպվել: Երրորդ շրջափուլում արդեն կարող է ուղղակի ազգի գոյության հարց լինել»:

Նրա խոսքով, նոր էլիտաների ստեղծման կարիք կա. «Հենց հիմա պետք է իշխանափոխություն լինի: Փաշինյանի՝ իշխանության մնալու հիմքը Ադրբեջանի հետ որոշակի զիջումների վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններն են: Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ ուղղակի երաշխիք են հանդիսանում այդ պայմանավորվածությունների կատարման համար: Փաշինյան Նիկոլի պարտավորությունների մասին նոր էլիտան պետք է կարողանա պարզ խոսել ժողովրդի հետ: Պարզ պետք է ներկայացնի ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ասելով՝ այս մասը կարող ենք իրականացնել, այս մասը՝ ոչ: Այդ մարդն ազգը ներկայացնելու իրավունք չունի, մենք իրավունք չունենք դավաճանական ծրագիրն իրականացնելու համար իրեն ժամանակ տալ, որովհետև հետո Հայաստան ընդհանրապես կարող է չլինել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել
Ամենադիտված