Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցիները Ադրբեջանի դեմ կիրառում են մտրակի և թխվածքաբլիթի քաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի ԱԳ նախարարն օրերս հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունն արդեն վերացված է:

Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Հարցին, թե իրանգետն ինչպե՞ս է գնահատում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով որոշ պնդումներ, թե բնավ էլ այդ լարվածությունը չի թուլացել և վաղ է նման բան հայտարարելը՝  Վարդան Ոսկանյանը ասել է․ «Պետք է նշեմ, որ բացի քարոզչական տիրույթում իրանա-ադրբեջանական հակամարտությունից, գործ ունեն նաև հայտարարվող խողովակներ, մասնավորապես խոսվում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, և նաև իրանական պաշտոնական աղբյուրները պնդում են, որ ադրբեջանական կողմը փակ խողովակներով այլ, ավելի համեստ հռետորաբանություն է օգտագործում, իսկ ավելի բաց խողովակներով՝ բոլորովին այլ, ավելի թշնամական: Ակնհայտ է, որ այդ փակ խողովակներով ընթացող գործընթացներում որոշակի զիջումներ Իրանն Ադրբեջանից ստացել է: Սա է հետևանքը, որ Իրանից էլ ԱԳ նախարարի մակարդակով նման հայտարարություն եղավ: Բայց եթե մենք փորձենք հետևել իրանական լրատվամիջոցներին և ընդհանրապես քարոզչական տիրույթին, ապա առանձնապես լարվածության մեծ թուլացում նկատելի չէ: Համենայնդեպս, ակնհայտ է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ենթադրաբար առնչություններ ունեցող լրատվամիջոցները շարունակում են բավական խիստ տոնայնությամբ հանդես գալ Ադրբեջանի դեմ և, ընդհանրապես, ի պաշտպանություն իրանական շահերի: Հետևաբար, ինչպես ես բազմիցս եմ նշել, իրանցիները Ադրբեջանի դեմ կիրառում են մտրակի և թխվածքաբլիթի քաղաքականություն: Զուգահեռաբար շարունակում է գործել նաև մտրակը, բայց մեկ այլ կարևոր հանգամանք կա, որը պետք պետք է հստակորեն արձանագրենք: Չնայած հայտարարություններին՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում որևէ խնդիր չի լուծվել: Այո՛, ընթացիկ խնդիրը լուծվել է, իրանցի վարորդներն ազատ են արձակվել, և որքանով ես եմ տեղյակ, իրանցի վարորդներին վերադարձնելու պայմանը եղել է այն, որ այդ վարորդները պետք է վերադառնան հենց Հայաստանի տարածքից, այսինքն այն տարածքից, որտեղ նրանք ապօրինաբար ձերբակալվել են, և այդ պահանջն իրականացվել է Ադրբեջանի կողմից: Իսկ մնացած խնդիրները, որոնք ունեն խիստ խորքային բնույթ, չեն վերացել: Խոսքը վերաբերում է թե՛ ադրբեջանա-թուրքական ակտիվությանը հարավկովկասյան տարածաշրջանում քաղաքական կամ աշխարհաքաղաքական մակարդակում, որից բխում է նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացմանը հասնելու տենչը այս երկու թշնամական պետություններում, թե՛ թուրքական կողմից Իրանի շահերի սահմանափակմանն ուղղված զանազան գործողություններին, որի անմիջական մասնակիցն է Ադրբեջանը Հարավկովկասյան տարածաշրջանում, թե՛ բազմաթիվ այլ խնդիրների: Խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական խնդիրներից սկսած վերջացրած մշակութային խնդիրների մի հսկայական խմբի, որոնք ոչ մի պարագայում չեն լուծվել: Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ունենք, եթե նույնիսկ համարենք, որ այս փուլն անցած է, հանգած հրաբուխի հետ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին
Ամենադիտված