Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի նոր վարչակազմը ս որևէ կերպ տրամադրված չէ Թուրքիային ինչ-որ մանդատներ շնորհել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների 3+3 խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին և կարծում է, որ արդեն պետք է գործնական հարթություն տեղափոխել այն:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը այս իրավիճակում` քաղաքագետն ասել է․ «3+3 ձևաչափը նշանակում է, որ Թուրքիան պետք է դրանով իր վրա վերցնի պատասխանատվություն Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու, որպեսզի ռուսական զորքերը տարածաշրջանից դուրս գան և դրանով տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Այսինքն, ըստ էության, Էրդողանը հայցում էր ԱՄՆ-ից և ԵՄ-ից մանդատ Հարավային Կովկասում, որպեսզի կարողանա բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ ռուսական զորքերը տարածաշրջանից դուրս բերելու համար: Սա է այդ պլատֆորմի գաղափարը, որն ունի բազմաթիվ հարցեր: Օրինակ, 3+3 գաղափարի մեջ Աբխազիան և Հարավային Օսիան որտե՞ղ են, որ երեքի մեջ են: Կամ Արցախի Հանրապետությունը որտեղ է: Այդ խնդիրների շուրջ կա այն իրավիճակը, որ Ռուսաստանը ներկայանում է որպես Արցախում հայերի, Աբխազիայում աբխազների, Հարավային Օսիայում օսերի պաշտպան, դրանով հիմնավորում է իր ռազմական ներկայությունը, այդ թվում նաև Հայաստանում հայերի պաշտպանը Թուրքիայի սպառնալիքի դեմ, և դրա համար շատ քիչ հավանական էր, որ ԱՄՆ-ն դրական կարձագանքի այդ գաղափարին: Այդ գաղափարն ինչու ակտուալ դարձավ Ռուսաստանի համար, որովհետև Ռուսաստանը կանգնած է հիմա այն փաստի առջև, որ եթե ՌԴ-ն Մինսկի խմբի ֆորմատի շրջանակում համաձայնություն չտա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը ենթադրում է Արցախում միջազգային զորքերի տեղակայում և Արցախի կառավարումը ՄԱԿ-ի մանդատի տակ անցնելուն, այդ դեպքում ԱՄՆ-ն Վրաստանում կտեղակայի իր ռազմաբազան: Ռուսաստանն ասելով, որ կողմ է, աջակցում է 3+3-ին, նկատի ունի, որ ինքը տարածաշրջանից իր զորքերի դուրսբերման հարցը պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել և չի ցանկանում դա քննարկել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ: Սա է գործնականում: Իսկ թե ինչու ԱՄՆ-ն համաձայն չէ, որ Թուրքիան այս տարածաշրջանում ներկայացնի արևմուտքը, շատ պարզ է:

Թուրքիան իր վրա վերցրեց այդ առաքելությունը Սիրիայում և տապալեց: Սիրիայում Թուրքիան, ըստ էության, իրավիճակը բերեց ստատուս քվոյի, ընդդիմությունը դրա պատճառով չկարողացավ հասնել հաջողության և հեռացնել Ասադին: Հակառակը, Ասադն ամրապնդեց իր դիրքերը: Թուրքիայի գործողությունները՝ Սիրիայի ընդդիմությանն օգնելու պատրվակով, ընդամենը ավարտվեց նրանով, որ Թուրքիան օկուպացրեց Սիրիայի մի հատվածը, ոչ ավելին: Նույնը Լիբիայում եղավ, որտեղ ևս Թուրքիան իր վրա վերցրեց առաքելություն խաղաղության բերել այդ երկիր, բայց արդյունքում իրավիճակը շարունակում է մնալ նույնը, ինչպես եղել է մինչ Թուրքիայի միջամտությունը: Իսկ Թուրքիան տակից փորձեց անցկացնել Միջերկրական ծովի բաժանման ինչ-որ մի պայմանագիր, որը կոշտ դիմադրության արժանացավ Ֆրանսիայի, Հունաստանի, Հորդանանի, Եգիպտոսի, Կիպրոսի և մի շարք այլ երկրների կողմից: Այսինքն,նման պայմաններում, երբ կան այսպիսի տապալված առաքելություններ և ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքականությունը՝ ներկայացնել իրեն որպես Արևմուտքի մանդատն ունեցող և նրա քաղաքականությունն իրականացնող խաղացող, դրան արդեն ոչ ոք չի հավատում Եվրոպայում: Արցախյան պատերազմը վերջին կաթիլն էր, որը լցրեց համբերության բաժակը Ֆրանսիայի համար, ինչի մասին Ֆրանսիան բաց հայտարարեց, և ԱՄՆ-ի նոր վարչակազմը նույնպես որևէ կերպ տրամադրված չէ Թուրքիային ինչ-որ մանդատներ շնորհել, որ նա տարածաշրջանում իբր թե Արևմուտքի շահերն առաջ տանի: Բոլորին պարզ է, որ Թուրքիան չի շարժվում դեպի եվրոպական արժեքներ, արևմտյան կառավարման մոդելի հաստատում: Ակնհայտ է, որ նման պայմաններում Թուրքիան պետք է մնար մեկուսացված վիճակում, և 3+3-ին ի պատասխան նա ստացավ նոյեմբերին Իսպանիայում Ցեղասպանության հարցի ճանաչումը»:

Հարցին, թե հայկական կողմն ինչո՞ւ հստակ չի արտահայտում իր դիրքորումը 3+3-ի վերաբերյալ, Անդրեաս Ղուկասյանը ասաց․ «Իրականում, եթե 3+3-ը նայենք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տեսակետից, ապա դա 3+3 չէ: Դա երկուս է՝ Հայաստան և Ռուսաստան, այսինքն Ռուսաստանը և իր ազդեցության տակ գտնվող Հայաստանը, գումարած երկու՝ Թուրքիան և իր ազդեցության տակ գտնվող Ադրբեջանը, գումարած Վրաստանը, որ գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության տակ, հետևաբար պետք է հրաժարվի Էրդողանի առաջարկած այս գաղափարից, և ևս մեկ առանձին խաղացող Իրանը, որը մեկ ձայն ունի այդ պլատֆորմում: Ընդ որում, և Ռուսաստանը երկու ձայն ունի, և Թուրքիան, իսկ ահա Վրաստանի ձայնը հաստատ Իրանի երկրորդ ձայնը չէ: Տեսեք, Իրանը կողմ է, որ ռուսական զորքերը տարածաշրջանից հեռանան, դրա համար չեզոք կամ դրական է տրամադրված այդ գաղափարին, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Իրանի համար էլ կան խնդիրներ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը Ռուսաստանի երկրորդ ձայնն է, ինքը ի՞նչ պետք է արտահայտի: Հայաստանն արդեն արտահայտել է, ասելով, որ պատրաստ է, համաձայն է, հավատարիմ է նոյեմբերի 9-ի հայտարարությանը և դեռ մի բան էլ ավել, ասում է՝ ինչ ասեք, կանենք և այլն»:

Սոնա Գիշյան

www.1or.am

11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել
Ամենադիտված