ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի նոր վարչակազմը ս որևէ կերպ տրամադրված չէ Թուրքիային ինչ-որ մանդատներ շնորհել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների 3+3 խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին և կարծում է, որ արդեն պետք է գործնական հարթություն տեղափոխել այն:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը այս իրավիճակում` քաղաքագետն ասել է․ «3+3 ձևաչափը նշանակում է, որ Թուրքիան պետք է դրանով իր վրա վերցնի պատասխանատվություն Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու, որպեսզի ռուսական զորքերը տարածաշրջանից դուրս գան և դրանով տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Այսինքն, ըստ էության, Էրդողանը հայցում էր ԱՄՆ-ից և ԵՄ-ից մանդատ Հարավային Կովկասում, որպեսզի կարողանա բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ ռուսական զորքերը տարածաշրջանից դուրս բերելու համար: Սա է այդ պլատֆորմի գաղափարը, որն ունի բազմաթիվ հարցեր: Օրինակ, 3+3 գաղափարի մեջ Աբխազիան և Հարավային Օսիան որտե՞ղ են, որ երեքի մեջ են: Կամ Արցախի Հանրապետությունը որտեղ է: Այդ խնդիրների շուրջ կա այն իրավիճակը, որ Ռուսաստանը ներկայանում է որպես Արցախում հայերի, Աբխազիայում աբխազների, Հարավային Օսիայում օսերի պաշտպան, դրանով հիմնավորում է իր ռազմական ներկայությունը, այդ թվում նաև Հայաստանում հայերի պաշտպանը Թուրքիայի սպառնալիքի դեմ, և դրա համար շատ քիչ հավանական էր, որ ԱՄՆ-ն դրական կարձագանքի այդ գաղափարին: Այդ գաղափարն ինչու ակտուալ դարձավ Ռուսաստանի համար, որովհետև Ռուսաստանը կանգնած է հիմա այն փաստի առջև, որ եթե ՌԴ-ն Մինսկի խմբի ֆորմատի շրջանակում համաձայնություն չտա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը ենթադրում է Արցախում միջազգային զորքերի տեղակայում և Արցախի կառավարումը ՄԱԿ-ի մանդատի տակ անցնելուն, այդ դեպքում ԱՄՆ-ն Վրաստանում կտեղակայի իր ռազմաբազան: Ռուսաստանն ասելով, որ կողմ է, աջակցում է 3+3-ին, նկատի ունի, որ ինքը տարածաշրջանից իր զորքերի դուրսբերման հարցը պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել և չի ցանկանում դա քննարկել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ: Սա է գործնականում: Իսկ թե ինչու ԱՄՆ-ն համաձայն չէ, որ Թուրքիան այս տարածաշրջանում ներկայացնի արևմուտքը, շատ պարզ է:

Թուրքիան իր վրա վերցրեց այդ առաքելությունը Սիրիայում և տապալեց: Սիրիայում Թուրքիան, ըստ էության, իրավիճակը բերեց ստատուս քվոյի, ընդդիմությունը դրա պատճառով չկարողացավ հասնել հաջողության և հեռացնել Ասադին: Հակառակը, Ասադն ամրապնդեց իր դիրքերը: Թուրքիայի գործողությունները՝ Սիրիայի ընդդիմությանն օգնելու պատրվակով, ընդամենը ավարտվեց նրանով, որ Թուրքիան օկուպացրեց Սիրիայի մի հատվածը, ոչ ավելին: Նույնը Լիբիայում եղավ, որտեղ ևս Թուրքիան իր վրա վերցրեց առաքելություն խաղաղության բերել այդ երկիր, բայց արդյունքում իրավիճակը շարունակում է մնալ նույնը, ինչպես եղել է մինչ Թուրքիայի միջամտությունը: Իսկ Թուրքիան տակից փորձեց անցկացնել Միջերկրական ծովի բաժանման ինչ-որ մի պայմանագիր, որը կոշտ դիմադրության արժանացավ Ֆրանսիայի, Հունաստանի, Հորդանանի, Եգիպտոսի, Կիպրոսի և մի շարք այլ երկրների կողմից: Այսինքն,նման պայմաններում, երբ կան այսպիսի տապալված առաքելություններ և ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքականությունը՝ ներկայացնել իրեն որպես Արևմուտքի մանդատն ունեցող և նրա քաղաքականությունն իրականացնող խաղացող, դրան արդեն ոչ ոք չի հավատում Եվրոպայում: Արցախյան պատերազմը վերջին կաթիլն էր, որը լցրեց համբերության բաժակը Ֆրանսիայի համար, ինչի մասին Ֆրանսիան բաց հայտարարեց, և ԱՄՆ-ի նոր վարչակազմը նույնպես որևէ կերպ տրամադրված չէ Թուրքիային ինչ-որ մանդատներ շնորհել, որ նա տարածաշրջանում իբր թե Արևմուտքի շահերն առաջ տանի: Բոլորին պարզ է, որ Թուրքիան չի շարժվում դեպի եվրոպական արժեքներ, արևմտյան կառավարման մոդելի հաստատում: Ակնհայտ է, որ նման պայմաններում Թուրքիան պետք է մնար մեկուսացված վիճակում, և 3+3-ին ի պատասխան նա ստացավ նոյեմբերին Իսպանիայում Ցեղասպանության հարցի ճանաչումը»:

Հարցին, թե հայկական կողմն ինչո՞ւ հստակ չի արտահայտում իր դիրքորումը 3+3-ի վերաբերյալ, Անդրեաս Ղուկասյանը ասաց․ «Իրականում, եթե 3+3-ը նայենք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տեսակետից, ապա դա 3+3 չէ: Դա երկուս է՝ Հայաստան և Ռուսաստան, այսինքն Ռուսաստանը և իր ազդեցության տակ գտնվող Հայաստանը, գումարած երկու՝ Թուրքիան և իր ազդեցության տակ գտնվող Ադրբեջանը, գումարած Վրաստանը, որ գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության տակ, հետևաբար պետք է հրաժարվի Էրդողանի առաջարկած այս գաղափարից, և ևս մեկ առանձին խաղացող Իրանը, որը մեկ ձայն ունի այդ պլատֆորմում: Ընդ որում, և Ռուսաստանը երկու ձայն ունի, և Թուրքիան, իսկ ահա Վրաստանի ձայնը հաստատ Իրանի երկրորդ ձայնը չէ: Տեսեք, Իրանը կողմ է, որ ռուսական զորքերը տարածաշրջանից հեռանան, դրա համար չեզոք կամ դրական է տրամադրված այդ գաղափարին, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Իրանի համար էլ կան խնդիրներ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը Ռուսաստանի երկրորդ ձայնն է, ինքը ի՞նչ պետք է արտահայտի: Հայաստանն արդեն արտահայտել է, ասելով, որ պատրաստ է, համաձայն է, հավատարիմ է նոյեմբերի 9-ի հայտարարությանը և դեռ մի բան էլ ավել, ասում է՝ ինչ ասեք, կանենք և այլն»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular