Ամանորյա օրերին ինչպե՞ս սնվել՝ խուսափելով գիրացումից եւ թունավորումից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱմանորյա ճոխ սեղաններ, քանի որ շատ ընտանիքներ հազվադեպ են ունենում եւ բացի այդ էլ, եթե մինչեւ Ամանորը մարդը նորմալ չի սնվելը՝ տեսնելով այդ ճոխությունը չի կարողանում իրեն զսպել եւ բերում է շատակերության:
Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը՝ նշելով, որ այդ օրերի շատակերությունն էլ իր հերթին բերում է մի շարք խնդիրներ. «Նախ քաշի ավելացում, քանի որ այդ օրերին կարելի է 3-5 կիլոգրամ քաշ ավելացնել»: Այդ կիլոգրամների մեջ, ըստ սննդաբանի, բացի ճարպային մասից մարդը հավաքում է նաեւ հեղուկային մաս:
Մարդիկ այդ օրերին շատ աղի, քաղցր եւ տարբեր տեսակի ըմպելիքներ օգտագործելով օրգանիզմում ունենում են այտուցներ, որոնք, ըստ մասնագետի, արտաքնապես չեն երեւում: Այն մարդիկ, որոնք պահպանում են ճիշտ սնվելու կանոնները, մասնագետի խոսքերով, երբ այդ օրերին իրենց «ազատ» են թողնում, հետո շատերը դժվարությամբ են վերադառնում իրենց նախկին սննդակարգին, որը բերում է քաշի ավելացմանը եւ դեպրեսիաների.
«Պետք է հիշել, որ ամենաօգտակար սնունդն էլ, եթե չափն անցնում ես՝ դառնում են վնասակար: Ճարպոտ, թթու, կծու ուտելիքները իրար հետ խառնելով, գումարած մեծ քանակի ալկոհոլ, կարող է ավարտվել ընդհուպ մինչեւ մահով»: Այդ օրերին շատ են լինում նաեւ թունավորումները, որոնք առաջանում են սկսված ամենասովորական աղցաններից, որոնք պատված են լինում մայոնեզով եւ թթվասերով, վերջացրած տան պայմաններում պատրաստած պահածոներից: Այս մասին սննդաբան Հասմիկ Աբովյանը ասաց, որ նախապես խառնված մայոնեզ-թթվասերը, որոնք շատ ժամանակ երկար մնում են տաք ջերմաստիճանով միջավայրում, դրանցում շատ արագ բազմանում են միկրոբները եւ առաջացնում են թունավորում.
«Դրա համար, աղցանը պետք է պատրաստել քիչ քանակությամբ եւ թթվասեր-մայոնեզը խառնել միայն մատուցելուց առաջ»: Հայտնի է, որ բոտուլիզմը առաջանում է տնական պահածոներից, որոնք, ըստ մասնագետի, միանշանակ պետք է արգելված լինել, քանի որ այն մեծ վտանգ է սպառնում մարդու կյանքին.
«Այդ ամենը իմանալով շարունակել պահածոներ պատրաստել տնային պայմաններում հանցագործություն եւ տգիտություն է: Ուղղակի բոտուլիզմից պաշտպանվելու համար ոչ մի տնական պահածոյից օգտվել չի կարելի, իսկ օգտագործելուց էլ պետք այն եռացնել 20 րոպե՝ այդ պայմաններում բոտուլիզմի թույները քայքայվում են, իսկ այն պահածոները, որոնք հնարավոր չեն եռացնել, ապա պետք է հիշել, որ խաղում եք մարդու կյանքի հետ եւ չօգտագործել»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ