Պատմության այս օրը (նոյեմբերի 30)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր, Բարբադոս և Եմեն՝ Անկախության օր, Շոտլանդիա՝ Սուրբ Անդրեյի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1808 - գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը, որը հոկտեմբերի 9-ից պաշարել էր Երևանի բերդը, վերացրել է պաշարումը։
1815 – ծնվել է գրական-հասարակական գործիչ Սերվիչե-Սերովբե Վիչենյանը:
1823 – վախճանվել է ականավոր պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ Միքայել Չամչյանը:
1837 - ծնվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը:
1859 – վախճանվել է արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորայանը։
1920 - Հայաստանի խորհրդայնացման առիթով Հայ-հեղկոմը շնորհավորական նամակներ է ստացել Ադրբեջանի խորհրդային կառավարության ղեկավար Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։ Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչել է Հայաստանի մաս։
1933 - Լրիվ կարողությամբ շարք է մտել ՁորաԳԷՍը։
1960 - Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։
1960 - վախճանվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը:
1965 - Սոֆիայում տեղի է ունեցել հայկական մշակույթի տասնօրյակի հանդիսավոր բացումը։
1985 – վախճանվել է ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ Մարկ Արյանը:
1991 - վախճանվել է հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։
2004 - հայ-իրանական սահմանին տեղի է ունեցել Իրան – Հայաստան գազամուղի շինարարության սկզբի հանդիսավոր արարողությունը և շահագործման է հանձնել Ագարակ –Շինուհայր էլէկտրահաղորդման բարձրավոլտ երկրորդ գիծը:
2006 - Արգենտինայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով ապրիլի 24-֊ը հռչակվել է ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ ի հիշատակ հայ ժողովրդի ցեղասպանության:
2007 - սկսել է գործել Հատուկ քննչական ծառայության մասին օրենքը:
2010 - Լեռնային Ղարաբաղում սկսվել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը:
2020 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները երեկոյան «Նիկոլ, դավաճան» վանկարկելով փակել են Մաշտոցի պողոտան։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1609 - Գալիլեո Գալիլեյը կազմել է Լուսնի մակերևույթի առաջին քարտեզը:
1700 - տեղի է ունեցել Նարվայի ճակատամարտը Պետրոս Մեծի գլխավորած ռուսական բանակի և Կարլ 12-րդի գլխավորած շվեդական բանակի միջև:
1825 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ուիլյամ Բուգրոն:
1835 - ծնվել է ամերիկացի գրող, լրագրող Մարկ Տվենը:
1853 – Սև ծովում տեղի է ունեցել Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական կայսրության և Սարդինյան թագավորության միջև, որը հանդիսանում է Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը:
1872 – Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի է ունեցել առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև, որը ավարտվել է 0:0 հաշվով:
1874 – ծնվել է անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլը:
1876 - Պավել Յաբլոչկովը արտոնագրել է տրանսֆորմատորը:
1912 - արտիստական «Թափառական շուն» նկուղում տեղի է ունեցել Մայակովսկու առաջին հանրային ելույթը:
1931 - Լուգանսկում արտադրվել է առաջին «Ֆելիքս Դզերժինսկի» սերիայի ծանր բեռնափոխադրող շոգեքարշը:.
1939 – սկսվել է խորհրդա-ֆիննական պատերազմը:
1954 - ամերիկուհի Էնի Էլիզաբեթ Հոդժեսը վիրավորվել է մետեորիտի կտորից, սա արտաերկրային օբյեկտի կողմից մարդու վնասվածք ստանալու առաջին փաստագրված դեպքն է հանդիսանում:
1965 – ծնվել է ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Բեն Սթիլերը:
1982 - թողարկվել է Մայքլ Ջեկսոնի երաժշտության պատմության մեջ ռեկորդային քանակով վաճառված Thriller ալբոմը:
2009 - վախճանվել է հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Միլորադ Պավիչը, որը հանդիսացել է պոստմոդեռնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ և 17-19--րդ դարերի սերբական գրականության պատմագիր:
2013 – վախճանվել է ամերիկացի դերասան Փոլ Ուոքերը, որը հայտնի է դարձել «Ֆորսաժ» ֆիլմաշարից:
2015 - վախճանվել է ռուս ռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ Էլդար Ռյազանովը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը